Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 20:39
ՀՀ ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի մարտի վերջին, ԱՄՀ վարկերի հաշվին, տարեկան կտրվածքով աճել են 6.6
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի մարտի վերջին, տարեկան կտրվածքով աճել են 6.6%, միայն առաջին եռամսյակում` 2%, կազմելով 769.3 մլն.դոլար: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, այս ցուցանիշի աճը պայմանավորված է ԱՄՀ-ի և այլ վարկերի ավելացումով:
Մասնավորապես, 2012-ի մարտին ՀՀ ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ-ից վարկերն աճել են 4%, իսկ միայն եռամսյակում` 0.8%, կազմելով 522.2 մլն.դոլար: Այլ վարկերը տարեկան կտրվածքով աճել են 39.3%, առաջին եռամսյակում` 9.7%, միայն մարտին` 2%, ապրիլի 1-ին կազմելով 110.5 մլն.դոլար: Աղբյուրի համաձայն, ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ վարկերը կազմել են 67.8%, այլ վարկերը` 14.4%:  SDR ¥փոխառության հատուկ իրավունքների չափերը¤ արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 17.7% կամ 136.3 մլն.դոլար, տարեկան կտրվածքով կրճատվելով 2.4%, միայն մարտին` 0.4%, իսկ եռամսյակում աճել են 0.9%:
Այլ վարկերը կազմել են համախառն արտաքին պարտավորությունների 0.2%-ը, փետրվարի համեմատ նվազլով 20%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատէ 33.3%, իսկ տարեկան կտրվածքով` 50%:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների աճ է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին, իսկ 2012 թվականին աճ է գրանցվել հունվար ամսին: