Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 16:55
Հայաստանի դրամական բազան 2012 թ. ապրիլին աճել է 6.4% մինչև 1.5 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի ապրիլին աճել է 6.4%, 2012 թվականի մայիսի 1-ին կազմելով 589.5 մլրդ.դրամ կամ 1.5 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան ավելացել է 18%, իսկ դեկտեմբերի համեմատ կրճատվել է 12.2%: 
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի ապրիլին, աճել է 4.8%, մայիսի 1-ին կազմելով 361.5 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 18.4% աճ, իսկ դեկտեմբերի համեմատ` 5% անկում: 
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 29% կամ 170.6 մլրդ.դրամ, ապրիլին աճելով 11.6%, տարեկան կտրվածքով աճելով 65.5%, իսկ դեկտմբերի համմատ` 11.6%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 5.6%-ը կամ 33 մլրդ.դրամ, հաշվետու ամսում աճելով 3.3%, առաջին եռամսյակում նվազլով` 48.3%, իսկ դեկտեմբերի համեմատ` 67.8%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորեցված միջոցների¤ 2012 թվականի ապրիլին կրճատվել են 2.3%, մինչև 359 մլրդ.դրամ, 2011-ի դեկտեմբերի համեմատ` 1.8%, իսկ տարեկան կտրվածքով նվազելով 7.4%: Ներքին ակտիվների չափերը ապրիլին աճել են 4.8%, մայիսի 1-ին կազմելով 230.5 մլրդ. դրամ, տարեկան կտրվածով աճելով ավելի քան 2 անգամ, իսկ եռամսյակում կրճատվելով 9.1%:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 82.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում նվազելով 13.2%, տարեկան կտրվածքով` 18.2%, իսկ դեկտմբերի համեմատ`13.2%: Բանկերի հանդեպ պահանջները ապրիլին աճել են 27.3%, մինչև 98 մլրդ.դրամ, տարեկան 41.5% աճով, իսկ դեկտմբերի համեմատ` 27.3% աճով: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները ապրիլին աճել են ավելի քան 3 անգամ, մինչև 43.1 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով` ավելի քան 2 անգամ, իսկ դեկտեմբերի համեմատ` 6.9% աճով: