Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 18:05
Պրոմեթեյ Բանկը հայտարարել է ՙՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՄԱՌ՚ ավանդային ակցիան
ԱրմԻնֆո. EURO 2012-ի և Լոնդոնի Օլիմպիական խաղերի կապակցությամբ Պրոմեթեյ Բանկը հայտարարել է ՙՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՄԱՌ՚ նոր ավանդային ակցիան: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙՌեկորդային Ամառ՚ ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ) համար: ՙՌեկորդային Ամառ՚ ավանդներն ընդունվում են 2012 թվականի ամռան ամիսների ընթացքում` հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանում: ՙՌեկորդային Ամառ՚ ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, որի նվազագույն գումարը կազմում է 300.000 ՀՀ դրամ կամ 750 ԱՄՆ դոլար: Առաջին 3 ամիսների տոկոսագումարները վճարվում են անմիջապես: Հաջորդ ամիսների տոկոսագումարները վճարվում են, հաճախորդի ցանկությամբ, յուրաքանչյուր ամիս, եռամսյակային կամ ժամկետի վերջում: Ավանդի ներգրավման ժամկետը կազմում է 6 ամսից մինչև 2 տարի, տարեկան տոկոսադրույքը` ՀՀ դրամովª 12%, իսկ ԱՄՆ դոլարովª 9%:
ՙՌեկորդային Ամառ՚ ավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվենª նվեր MasterCard Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչև 5.000 ԱՄՆ դոլար կամ 2 մլն ՀՀ դրամ ավանդ ներդնելու դեպքում), որին, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները, ինչպես նաև նվեր` MasterCard Gold պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (5.000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ և ավել գումար ավանդ ներդնելու դեպքում), որին, հաճախորդի ցանկությամբ, կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:
Ի դեպ, ամռան վերջին օրը տեղի կունենա ՙՌեկորդային Ամառ՚ ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երևան-Լոնդոն-Երևան չվերթերի երկու ավիատոմս:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Պրոմեթեյ բանկի ժմկետային ավանդների պրտֆելը 2012 թվականի ապրիլի 1-ին կազմել է 5.4 մլրդ. դրամ, գրանցելով տարեկան մոտ 96% աճ, հիմնականում` ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների հաշվին, որոնց բաժինը պորտֆելում կազմում է 93% կամ 5 մլրդ. դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների բաժինը կազմել է 24%: