Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012 15:57
Ամերիաբանկը շուկա է դուրս բերում ՙԿատարյալ՚ ավանդատեսակը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ներկայանալ հանրությանը հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներով`ՙԱվելին իրագործելու ազատություն՚ կարգախոսի ներքո: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, այս անգամ բանկն առաջարկում է նոր ավանդային ակցիա` ՙԿատարյալ՚ ավանդ, մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը: ՙԿատարյալ՚ ավանդը ենթադրում է` կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1 օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12 օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ կողմից:
Աղբյուրի համաձայն, ՙԿատարյալ՚ ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն, որի համաձայն, Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել ՙԿատարյալ՚ ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի ժամկետային ավանդների ծավալը 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 21.1%, որոնց կազմում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները, կազմելով 35.5 մլրդ.դրամ: