Երկուշաբթի, 4 Հունիսի 2012 19:59
ՌԵՍՈ-ն հայտարարում է հերթական աննախադեպ ակցիայի մասին
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը բյուջետային աշխատողներին ռաջարկում է հերթական աննախադեպ ակցիայ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Հայտարարված ակցիայի շրջանակներում, ըստ աղբյուրի, ՌԵՍՈ-ն ընդլայնում է ՙԱռողջ ատամ՚ ծրագրով նախատեսված ատամնաբուժական ծառայությունների շարքը: Այժմ ծրագիրն ընդգրկում է նաև ատամների իմպլանտացիա` 40% զեղչով, այսինքն, 120 հազ. դրամի փոխարեն պոտենցիալ հաճախորդը կվճարի 70 հազ.դրամ:
Աղբյուրի համաձայն, ակցիան տարածվում է նաև գործող պայմանագրերի վրա:
Նշենք, որ բյուջետայհին աշխատողների համար ՙԱռողջ ատամ՚ ապահովագրական փաթեթը կազմում է 15 հազ.դրամ: Փաթեթը ներառում է անվճար ատամնաբուժական ծառայություններ, իսկ օրթոպետիկ ծառայությունները մատուցվում են` 50% զեղչով: Բացի այդ, ապահովագրողը հնարավորություն է ստանում անվճար բուժելու մեկ ատամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին եռամսյակում ՌԵՍՈ ընկերության ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 1.9 մլրդ.դրամ ¥3 տեղ¤, ապահովագրական հատուցումների ծավալը` 291.4 մլն.դրամ ¥4 տեղ¤: Ընկերության ակտիվները եռամսյակի ավարտին կազմել են 4.1 մլրդ.դրամ, գրանցելով եռամսյակային 44.2% աճ: