Չորեքշաբթի, 6 Հունիսի 2012 13:46
CONTACT համակարգը իջեցրել է Հայաստանից կատարվող դրամական փոխանցումների սակագները
ԱրմԻնֆո. CONTACT համակարգը հայտարարել է Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլիով կատարվող դրամական փոխանցումների կոմիսիոն վճարների իջեցման մասին:
2012 թվականի հունիսի 1-ին Հայաստանում CONTACT համակարգի գրասենյակներում գործում են նոր սակագներ: Այժմ, Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ դրամական փոխանցումներ իրականացնելիս, եթե գումարը փոքր է 4950 USD/ EUR կամ 175 000 ռուբլուց, ապա միջնորդավճարը կկազմի 1,3%: 4950 ԱՄՆ դոլար (կամ) եվրո և ավելի գումար փոխանցելիս գործում է 65 ԱՄՆ դոլար (կամ) եվրո սակագինը, իսկ 175000 գումարից ավելի ռուբլի ուղարկելիս` 2275 ռուբլի:
CONTACT համակարգով ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով դրամական փոխանցումներ հասանելի են մոտ 1.900 կետերում, որոնք տեղակայված են Հայաստանի 590 քաղաքներում և բնակավյրերում: Ներկայումս համակարգեր գործընկերներն են` 14 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Արդշինինվեստբանկը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը, ՎՏԲ Բանկի (Հայաստան), Հայփոստը, Հայէկոնոմբանկը Զարգացման Հայկական Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Պրոմեթեյ Բանկը, ԲՏԱ Բանկը, Կոնվերս բանկը և Ինեկոբանկը: