Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 15:54
Հայաստանում բանկոմատների միջոցով անկանխիկ գործարքների շրջանառությունը շարունակում է աճել
ԱրմԻնֆո. Հայաստանում բանկոմատների միջոցով իրականացված անկանխիկ գործարքների շրջանառությունը 2012 թվականի մայիսին տարեկան կտրվածքով աճել է 28.5%, կազմելով 22.3 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից:
Զգալի աճ են գրանցել ինտերնետ-վճարները: Այսպես, եթե 2011-ի մայիսին այս ցուցանիշը կազմում էր մոտ 215 մլն.դրամ, ապա 2012-ի մայիսին այն կրկնապատկվել է, կազմելով 444.5 մլն.դրամ: Աճել են նաև քարտից քարտ փոխանցումների ծավալները, 2012-ի մայիսին կազմելով 573.2 մլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 65.2%: