Հինգշաբթի, 14 Հունիսի 2012 17:33
Հայաստանի անշարժ գույքի վիճակը կայուն ծանր է
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի վիճակը կայուն ծանր է: Այսօր Երանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙԱկցեռն՚ անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով, իրավիճակն ավելի վատթար է մարզերում: ՙԱնշարժ գույքի նկատմամբ պահանջարկի նվազումը էական ազդեցություն չի թողնում գների փոփոխության վրա, քանի որ մի շարք գործոններ, այդ թվում նաև շինարարության ծավալների անկումը, ինչպես նաև շինանյութերի, առաջին սպառման ապրանքների և աշխատանքային ռեսուրսների կայուն գներն անշարժ գույքի գները պահպանում են ձևավորված մակարդակների վրա՚,-նշել է Հ.Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, ներկայումս գնորդները, հնարավոր ռիսկերից խուսափելու համար նախընտրում են անշարժ գույք ձեռք բերել շենքի շինարարության ավարտից հետո, այլ ոչ թե շինարարության սկզբում:
Իր հերթին, Հայաստանի ործատուների հանրապետական միութան նախագահ ագիկ Մակարյանը նկատել է, որ շուկայի ստագնացիոն վիճակի պատճառն առաջին հերթին երկրի տնտեսության արդյունաբերական հատվածի աճն է: ՙԵս նկատի ունեմ ոչ թե արտադրության ծավալները, այլ նոր բիզնես-ծրագրերի գործարկումը: Կառավարությունը արտահանումային կողմնորոշում ունեցող արդյունաբերության ծրագրում ընդգրկել է տնտեսության 14 ոլորտների: Կառավարության աջակցությունն այդ լորտներին, անկասկած, կխթանի անշարժ գույքի շուկան, քանի որ գործարար-մթնոլորտի զարգացումը ենթադրում է ակտիվների և անշրժ գույքի գնում՚,-ասել է Մակարյանը: