Երկուշաբթի, 18 Հունիսի 2012 19:54
ԳեոՓրոՄայնինգ (GPM) ընկերության վրացական ակտիվների գնորդն է հանդիսացել ՙՆեվա-Ռուս՚ ներդրումային ընկերությունը
ԱրմԻնֆո. Ռուսական լեռնահումքային ԳեոՓրոՄայնինգ (GPM) ընկերության վրացական ակտիվների` ՙՄադնեուլի՚ և ՙԿվարցիտ՚ ձեռնարկությունների վերջնական գնորդն է հանդիսացել ՙՆեվա-Ռուս՚ ներդրումային ընկերությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի է դարձել թբիլիսյան վստահելի աղբյուրներից:
Հիշեցնենք, որ այսօր ԳեոՓրոՄայնինգ (GPM) հայտարարել էր GPM Georgia BV վաճառքի գործարքի ավարտի մասին ¥ՙՄադնեուլի՚ և ՙԿվարցիտ՚ ձեռնարկությունները¤, որը կազմել է 120 մլն.դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության աղբյուրների, նշված ակտիվների վերջնական գնորդն է հանդիսացել ՙՆեվա-Ռուս՚ ներդրումային ընկերությունը: Ներդրումային ընկերությունը 2010 թվականին Հայաստանում ձեռք էր բերել ՙՄետալ Պրինս՚ ընկերությունը, որը հանդիսանում է Ախթալայի լեռնահարստացուցիչ ձեռնարկության և ՙՍագամար՚ ընկերության սեփականատերը: Դրանից հետ, արդեն ՙՄետալ Պրինս՚ ընկերության միջոցով, ձեռք է բերվել նաև ՙՄոլիբվդենի Աշխարհ՚ ընկերության բաժնետոմսերի ամբողական փաթեթը, որը շահագործում է Դաստակերտի հանքավայրը: Ըստ ընկերության տվյալների, Հայաստանի լեռնահումքային արդյունաբերության ոլորտին ուղղված ներդրումները կազմել են 100 մլն.դոլար:
Ըստ ՙՆեվա-Ռուս՚ ներդրումային ընկերության ներդրումների գծով տնօրեն Կարեն Ղազարյանի, Ռուսաստանում ընկերության պորտֆելը ներառում է ՙՕ`Քեյ՚ սուպերմարկետների ցանցը, ՙՍանկտ-Պետերբուրգ՚ բանկը, ՙՄեգա Ավտո՚ դիլերային ցանցը, ՙՉայնայա Լոժկա՚ ռեստորանների ցանցը, այլ ակտիվներ: Ընկերության հետաքրքրությունների շրջանակը և ներդրումների աշխարհագրությունը ներառում է` Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, Մերձավոր Արևելքը, Արևելյան Եվրոպայի երկրները և Աֆրիկան: