Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 17:26
ՎՏԲ-Հայասսսստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով տրանսակցիաների ծավալն աճել է 10.5%, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի պրոցեսինգային կենտրոնով` 64.6%
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայասսսստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով տրանսակցիաների ծավալն աճել է 10.5%, հունիսի 1-ին հասնելով 133.9 մլն.դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, տրանսակցիաների ընդհանուր ծավալներում կանխիկ քարտային գործարքների ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով 2012 թվականի մայիսին տարեկան կտրվածքով աճել են 13.4%, մինչև 130.2 մլն.դրամ: Ընդ որում, անկանխիկ քարտային գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 41.9%, մինչև 3,7 մլն դրամ:
Միևնույն ժամանակ, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի պրոցեսինգային կենտրոնով իրականացվող տրանսակցիենրի ծավալը 2012-ի մայիսին տարեկան կտրվածքով աճել է 64.6%, հասնելով 71.9 մլն դրամի, այդ թվում, կանխիկ գործարքների ծավալը կազմել է 60 մլն.դրամ է, տարեկան 56.5% աճով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2 անգամ:
Նշենք, որ ՎՏԲ բանկը (Հայաստան) թսղարկում և սպասարկում է միջազգային Visa համակարգի, ինչպես նաև ArCa քարտեր, իսկ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը՚` VISA, MasterCard և ArCa քարտեր: