Երեթշաբթի, 19 Հունիսի 2012 21:54
2011 թվականի ֆինանսական արդյունքներն Արարատբանկին թույլ տվեցին վճարելու դիվիդենտներ
ԱրմԻնֆո. 2011 թվականի հաջող ֆինանսական արդյունքներն Արարատբանկին թույլ կտան դիվիդենտներ վճարել իր բաժնետերերին` մեկ բաժնետոմսի դիմաց 4.5%-ով: Վճարման վերաբերյալ որոշումն ընդունվել է այսօր, Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովում:
Դիվիդենտների վճարմանը բանկը զուտ շահույթից ուղղել է ընդամենը` 268 մլն.դրամ, որը տարվա արդյունքներով կազմել էր 2.2 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, դիվիդենտների վճարման վերաբերյալ որոշումը հեշտությամբ չկայացվեց: Սկզբում վճարմանը դեմ էր բանկի մաժորիտար բաժնետերերից մեկը` EBRD-ն, ելնելով բանկերի կապիտալիզացիայի ուժեղացման անհրաժեշտությունից: Սակայն, ինչպես նկատել է Օսիպյանը, բաժնետերը համաձայնվել է վճարման հետ, միայն տարեվերջին ներքին շուկայում նոր IPO անցկացնելու պայմանով: Բանկի ղեկավարը տեղեկացրել է, որ IPO ծավալը, որը հավանաբար տեղի կունենա նոյեմբերին,, դեռ ճշգրտված չէ: Այնուամենայնիվ, Օսիպյանն ընդգծել է, որ բանկի Խորհուրդն ընդունել է հայեցակարգային որոշում մինչև 2014 թվականի ավարտը անցկացնել նոր IPO, ընդ որում, արդեն միջազգային շուկաներում, ինչի հետ կապված արդեն բանակցություններ են ընթանում Վարշավայի Ֆոնդային Բորսայի և Բալթյան երկրների բորսաների հետ:
Նշենք, որ 2011 թվականին բանկի զուտ շահույթն աճել է 73.1%: ROE ցուցանիշը կազմել է 19.6%, իսկ ROA-ն` 3%, ինչը ամենալավ ցուցանիշներից մեկն է Հայաստանի բանկային համակարգում: Բաժնետոմսի համար շահույթի ցուցանիշը (EPS) կազմել է 1857 դրամ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը 734 դրամով ավելի է 2010-ի ցուցանիշից: Մեկ բաժնետոմսի բալանսային արժեքը 2011-ի արդյունքներով կազմել է 10266 դրամ, իսկ նոմինալը եղել է` 5000 դրամ: Բաժնետոմսի շահույթի նկատմամբ բաժնետոմսի գնի հարաբերության գործակիցը (P/E ratio) կազմել է 2.7:
2011 թվականին բանկի ընդհանուր ակտիվներն աճեցին 39.1%, կազմելով 87.5 մլրդ.դրամ, որտեղ, հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են 38.3 մլրդ.դրամ, գրանցելով 52% աճ: Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 43%, կազմելով 75.3 մլրդ. դրամ, որտեղ ներգրավված ավանդները կազմել են 25.1 մլրդ.դրամ ¥աճը` 7.9%¤: Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 19.3%, կազմելով 12.2 մլրդ.դրամ, իսկ կանոնադրական կապիտալը կազմել է 7.148 մլրդ.դրամ:
Ելույթ ունենալով բաժնետերերի առջև, Աշոտ Օսիպյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին բանկի ակտիվներն աճել են մինչև 108 մլրդ.դրամ, որտեղ վարկային ներդրումները կազմել են 45 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները հասել են 94 մլրդ. դրամի: 5 ամիսների զուտ շահույթը կազմել է 1.54 մլրդ.դրամ, ինչը խոսում է տարեվերջին ակնկալվող էական աճի մասին: Բանկը կշարունակի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը, որը ներիայումս կազմված է 40 բաժանմունքներից` Հայաստանում և ԼՂՀ-ում:
Նշենք, որ բանկի բաժնետերերի ռեեստրում գրանցված են 84 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնցից խոշորագույններն են` ՙՖլեշ՚ ընկերութունը ¥74.1%¤ և EBRD` 25%+1 բաժնետոմս, որը բանկում կապիտալի և վարկային ռեսուրսների տեսքով ներդրել է ավելի քան 22 մլն.դոլար: