Երեթշաբթի, 26 Հունիսի 2012 21:06
HSBC Բանկ Հայաստանը IFC-ից և Կանադայի կառավարությունից կստանա 15 մլն.դոլար էներգաարդյունավետ ծրագրեր ֆինանսավորման նպատակով
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն, Կանադայի կառավարության օժանդակությամբ, կաջակցի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ընկերությանը` ընդլայնելու վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը` նպաստելով էներգիայի աղբյուրների արդյունավետ օգտագործմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
IFC-ն 15մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում կտրամադրի բանկին, որից 4 միլիոնը կհատկացվի IFC-ի և Կանադայի` Կլիմայական փոփոխությունների ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորումը կօգնի բանկին օժանդակել հիդրոէլեկտրակայաններին և վարկեր տրամադրել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներում ներդրում կատարող փոքր և միջին ձեռնարկություններին:
ՙIFC-ի հետ համագործակցությունը կօգնի մեզ առաջատարի դիրք զբաղեցնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործումե, - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան՚-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: ՙՀավատացած ենք, որ կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ներուժը Հայաստանում մեծ է, նաև մտադիր ենք մեր ծառայություններն առաջարկել այն ընկերություններին, որոնք նպաստում են բնության պահպանությանը կամ համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում՚
ՙԿլիմայական փոփոխությունների համաշխարհային մարտահրավերը համաշխարհային մակարդակի լուծումներ է ենթադրում, և Կանադան հպարտությամբ է օժանդակում բնապահպանական բնույթի նման ջանքերին՚, - ասաց Կանադայի բնապահպանության նախարար Փիթըր Քենթը:
ՙԿայուն Էներգետիկայի կիրառման ավելացումը Հայաստանի համար բնապահպանական և տնտեսական առումով նպատաստավոր կլինի` հաշվի առնելով հանածո վառելիքի ներմուծումից երկրի կախվածության նվազեցումը և աղտոտման կրճատման միջոցով կյանքի որակի բարելավումը՚,-ասաց IFC-ի Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
HSBC Բանկ Հայաստան ընկերության հետ IFC-ի համագործակցությունը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրագործվող տարածաշրջանային ռազմավարության մաս է, որի նպատակն է անդրադառնալ կլիմայի փոփոխությունների խնդիրներին: Ի լրումն ներդրումային ծրագրերի, IFC-ն իր ՙՀայաստանում Կայուն Էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի՚ շրջանակներում խորհրդատվություն է տրամադրում տեղական ընկերություններին: Ծրագրին օժանդակում է Ավստրիայի ֆինանսների նախարարությունը:
Նշենք, որ 1995թ. Հայաստանի անդամակցելուց ի վեր` IFC-ն 202 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ է կատարել 35 ծրագրերում, այդ թվում` ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության բնագավառներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանը:
Հիշեցնենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ը Հայաստանում 1996 թվականին բացված առաջին միջազգային բանկն է: Այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն ունի ավելի քան 35 հազար անհատ և գրեթե հինգ հազար կորպորատիվ հաճախորդ, իսկ Երևանի ինը մասնաճյուղերում և գրասենյակներում աշխատողների թիվը 398-ն է: Բանկի բանկոմատների ցանցը խոշորագույններից մեկն է Երևանում: Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում իր ակտիվները 1996թ. դրությամբ ունեցած հինգ միլիոն ԱՄՆ դոլարից այսօրվա դրությամբ հասցրել է մինչև 464մլն ԱՄՆ դոլարի: