Ուրբաթ, 29 Հունիսի 2012 18:45
Հայէկէնոմբանկն 2011 թվականի շահույթի ավելի քան 40%-ը կուղղի դիվիդենտների վճարմանը
ԱրմԻնֆո. Հայէկէնոմբանկն 2011 թվականի շահույթի ավելի քան 40%-ը կուղղի դիվիդենտների վճարմանը, 9% տարեկան եկամտաբերությամբ, կամ 225 դրամ մեկ բժնետոմսի դիմաց: Ինչպես այսօր Բանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է Խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 2500 դրամ, հաշվեկշռային արժեքն աճել է 3.5%, մինչև 9881 դրամ, իսկ շուկայական արժեքն անցնում է 4 հազ.դրամից: Նա նշել է, որ Հայէկոնոմբանը Հայաստանի միակ բանկն է, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia բորսայում: Բաժնետերերի որոշման համաձայն, բանկը 2011 թվականի 487.3 մլն.դրամ զուտ շահույթից դիվիդենտների վճարմանը կուղղի 210 մլն.դրամ:
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը ներկայացրել է բանկի 2011 թվականի գործունեության արդյունքները: Այսպես, ակտիվները 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 60.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 18.9% աճ: Տրամադրված վարկերի ծավալն աճել է 5%, մինչև 29.3 մլրդ.դրամ: Ակտիվների կազմում վարկերը կազմել են 48.5%, որից 40.2% կամ 12.1 մլրդ.դրամը կազմել են միջազգային վարկային ծրագրերով տրամադրված վարկերը: Բանկի ընդանուր պարտավորություններն աճել են 22.2%, մինչև 51.1 մլրդ.դրամ, ընդ որում, հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 30.6%, մինչև 33.1 մլրդ.դրամ: Ավանդների ծավալն աճել է 52.9%, ընդ որում, հիմնական աճը գրանցվել է ժամկետային ավանդների գծով` 38%, մինչև 16.9 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը հունվարի 1-ին կազմել է 9.2 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 3.5%, հիմնականում շահույթի հաշվին: Բանկի զուտ շահույթը կազմել է 497.3 մլն.դրամ, գրանցելով 41.3% տարեկան աճ: 2011 թվականին բանկը թողարկել է շուրջ 33 հազ.քարտ, դրանց թիվը հասցնելով 140.5 հազարի:Բանկի հաճխորդների թիվը տարեկան կտրվածքով աճել է 28.3%, անցնելով 106.3 հազարից, որտեղ ֆիզիկական անձինք կազմել են մոտ 100 հազար: Ներկայումս բանկն ունի 39 մասնաճյուղ`19-ը` Երևանում, 19-ը` մարզերում և 1-ը` ԼՂՀ-ում:
Նշենք, որ Բանկի այսօր կայացած բաժնետերերի տարեկան ժողովում տեղի է ունեցել նորընտիր խորհրդի նիստ, որտեղ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ Խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը: