Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 16:53
Աշխատավարձի գծով առաջատրն է մնում ֆինանսական հատվածը
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 4.7%, կազմելով 114756 դրամ կամ 293 դոլար, իսկ միայն մայիսին այս ցուցանիշն աճել է 1.5%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, բյուջետային հիմնարկներում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը հունվար- մայիսին տարեկան կտրվածքով աճել է 4.4%, մինչև 92175 դրամ կամ 236 դոլար, իսկ մասնավոր ընկերություններում հունվար-մայիսին աշխատավարձը աճել է 4.6%, կազմելով 141614 դրամ կամ 362 դոլար: Միայն մայիսին բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 1%, մինչև 92136 դրամ, իսկ մասնավոր ընկերություններում` 1.9%, մինչև 141411 դրամ:
Աղբյուրի համաձայն, աշխատավարձի գծով առաջատարներն են շարունակում մնալ ֆինանսական համակարգը և կապի ոլորտը, որտեղ միջին աշխատավարձը մայիսի 1-ի դրությամբ համապատասխամաբար կազմել է 308814 դրամ, գրանցելով տարեկան 4.8% աճ և 269271 դրամ, գրանցելով տարեկան 5.7% աճ: Երրորդ տեղում է լեռնահումքային ոլորտը` 228309 դրամ, գրանցելով տարեկան 1.5% աճ: Իսկ ամենացածր աշխատավարձերը գրանցվել են մշակույթի, հանգստի և ժամանցի կազմակերպման ոլորտներում` 65641 դրամ, գրանցելով տարեկան 5.7% աճ, ինչպես նաև կրթության ոլորտում` 79832 դրամ, գրանցելով տարեկան 1.2% աճ:
Երևանում միջին աշխատավարձը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 129107 դրամ, գրանցելով տարեկան 3.9% աճ, ընդ որում, ամենաբարձր աշխտավարձերը գրանցվել են Կենտրոն համայնքում` 150682 դրամ, տարեկան 2.3% աճով: Մարզերում ամենաբրձր աշխատավարձերը գրանցվել են Սյունիքում, Արմավիրում և Կոտայքում, համապատասխանաբար կազմելով` 139464 դրամ, 103185դրամ, 102129դրամ: