Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2012 18:58
ԱՊՊԱ մասին օրենքը պետք է խստացվի, բայց սակագների քննարկումն արդիական չէ, գտնում են ապահովագրողները
ԱրմԻնֆո. ԱՊՊԱ մասին օրենքը պետք է խստացվի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նշել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության նորանշանակ փոխտնօրեն առնիկ Տոնոյանը:
ՙՍակայն, ԱՊՊԱ սակագները ես, որպես ապահովագրական ընկերության ղեկավար, համարում եմ նորմալ՚,-ընդգծել է նա:
Այդ կարծիքին համամիտ է նաև ԻՆԳՈ Արմենիայի տնօրեն Լևոն Ալթունյանը: ՙԵս գտնում եմ, որ ներկա պահին սակագների քննարկումն արդիական չէ, քանի որ սակագների հիմնավորված վերանայումը պահանջվում է ունենալ գոնե եռամյա վիճակագրություն՚,- նշել է Լ.Ալթունյանը: Նա հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ն Հայաստանում գործում է ընդամենը երկու տարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների միագումար պորտֆելում ԱՊՊԱ բաժինը կազմել է 6% կամ 14.9 մլրդ.դրամ, գրանցելով եռամսյակային 10% աճ, իսկ ապահովագրական հատուցումների միագումար պորտֆելում ԱՊՊԱ գծով հատուցումների բաժինը կազմել է 68% կամ 5.5 մլրդ.դրամ, գրանցելով եռամսայակային 61% աճ: ԱՊՊԱ գծով ամենանշանակալից պորտֆելները պատկանում են ՙՌոսգոսստրախ Արմենիա՚, ՙԻՆԳՈ Արմենիա՚, ՙՌԵՍՈ՚ և ՙՆաիրի Ինշունարս՚ ապահովագրական ընկերություններին: