Երեթշաբթի, 17 Հուլիսի 2012 17:12
ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ընկերությունը բյուջետային աշխատողներին առաջարկում ռինոպլաստիկա կատարել`վճարելով գնի մեկ երրորդը
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը, համագործակցելով VICmed էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հետ, սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրված իր հաճախորդներին ներկայացնում է ևս մեկ առավելություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:
Այսպիսով` ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունից ձեռք բերելով սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության պայմանագրեր, հաճախորդները հնարավորություն կստանան VICmed էսթետիկ վիրաբուժության կենտրոնի առաջատար մասնագետների մոտ կատարել քթի միջնապատի վիրահատություն վճարելով ընդամենը 100.000 դրամ` 300.000 դրամի փոխարեն:
Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով, ովքեր յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում են անհատական, հոգատար մոտեցում ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետվիրահատական շրջանում: