Երեթշաբթի, 10 Հուլիսի 2012 17:13
Ամերաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանանում է Euromoney 2012 երազանցության Մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում
ԱրմԻնֆո. Ամերաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանանում է Euromoney 2012 երազանցության Մրցանակին` որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 5-ին, Լոնդոնում:
Սկսած 1992 թվականից, Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney երազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 29 մրցանակ: Մրցույթին սովորաբար մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր, բրոքերային և դիլերային ընկերություններ:
Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` տարածաշրջանում Ամերիաբանկի ամրապնդվող դիրքերը, Բանկի արդյունավետ կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգի ամբողջական ներդրումը (Terrasoft CRM), ռիսկերի կառավարման կայուն համակարգի առկայությունը, նոր ծառայությունների ներդրումը` ոսկու կառուցվածքային ավանդ, խնայողական ավանդ, Սփյուռքի համար մշակված խնայողական ավանդ, հայկական ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր, Մաքսային քարտ, Նվեր քարտ, էքսպրես լիզինգ, ֆիզիկական անձանց ներդրումային վարկեր:
Միաժամանակ հաշվի են առնվել Բանկի զարգացման կայուն տեմպերը, շարունակ իրականացվող նորամուծությունները, բանկային գործում առաջադիմական մոտեցումների ցուցաբերումը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրի իրականացումը, վերջին երկու տարիների ընթացքում բազմակողմանի գործունեության շնորհիվ միջազգային կառույցներից` IFC-ից /Միջազգային ֆինանսական կորպորացիա, FMO-ից /Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ/ և DEG-ից /KfW Bankengruppe-ի անդամ/, EBRD-ից /Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ/, EDB-ից /Եվրասիական Զարգացման բանկ/, ADB-ից /Ասիական Զարգացման բանկ/ և հեղինակավոր բանկերից 132մլն դոլարի չափով գումարների ներգրավումը և բարեհաջող տեղաբաշխումը` հիմնականում ուղղված փոքր ու միջին բիզնեսի և վերականգնվող էներգետիկայի վարկավորմանը:
Հիշեցնենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ունիվերսալ բանկ և տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: Բանկի մաժորիտար բաժնետերն է ռուսաստանյան խոշորագույն ՙՏրոյկա Դիալոգ՚ ներդրումային ընկերության հետ փոխկապակցված ՙT.D.A. Հոլդինգ Լիմիթեդ՚ ընկերությունը ¥99.99%¤, որը 2011 թվականի նոյեմբերին վերանվանվել է` Ameria Group (CY) Limited:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի ընդհանուր կապիտալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 35.1 մլրդ.դրամ ¥2 տեղը բանկային համակարգում¤, կաննադրական կապիտալը` 25.5 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, ակտիվները` 201.4 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, վարկային պորտֆելը` 142 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, ներդրումները պետպարտատոմսերում` 12.7 մլրդ.դրամ ¥4 տեղ¤, նոստրո-հաշիվների միջոցները` 10.8 մլրդ.դրամ ¥1 տեղ¤, ընդհանուր պարտավորությունները` 166.3 մլր.դրամ ¥2 տեղ¤, ժամկետային ավանդները` 74 մլրդ.դրամ ¥2 տեղ¤, մասնավորապես, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները` 34.1 մլրդ.դրամ ¥5 տեղ¤: Բանկի ակտիվների կազմում, որոնք մեկ տարում աճել են 32%, վարկային ներդրումների բաժինն անցնում է 70%-ից, բացարձակ մեծության տարեկան 40% աճով: Բանկի վարկային պորտֆելում արդյունաբերության և առևտրի ոլորտների բաժինը կազմել է` 28-29% ¥1 տեղ¤: ՓՄՁ ոլորտի բաժինը կազմել է 14%, կամ մոտ 8 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան կրկնակի աճ: Բանկի ժամկետային ավանդները մեկ տարում աճել են 35%, ընդհանուր կապիտալն աճել է 10%, հիմնականում շահույթի 37% աճի հաշվին, մինչև 4.4 մլրդ.դրամ ¥4 տեղ¤: