Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2012 17:36
ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերություն լիցենզիաներն ավելացան ևս 2 ավիացիոն տեսակներով
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ապահովագրական ևս 2 դասի լիցնզիաներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է հուլիսի 10-ին, ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից:
Ըստ ԱրմԻնֆո գորևծակալության տվյալների, խոսքը գնում է օդային տրանսպորտի պահովագրության և օդային տրանսպորտի շահագրծումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին: Այսպիսով, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն արդեն աշխատում է ապահովագրական 15 դասերի լիցենզիաներով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական ռավելագույն դասերով են աշխատում` ՙԻՆՈ Արմենիան՚ ¥16 դաս¤, ՙՌոսգոսստրախ Արմենիան՚ և ՙՆաիրի Ինշունարանսը՚ ¥15 դաս¤: 2012 թվականի պրիլի 1-ի դրությամբ, ապահովագրական պրեմիաների գծով առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը` 3.4 մլրդ.դրամ, որտեղ ԱՊՊԱ բժինը կազմել է ավելի քան 76% ¥1 տեղ¤, որին հաջորդում են բժշկական ապահովագրությունը` 3 տեղ, ֆինանսական վնասների ապահովագրությունը` 1 տեղ, գույքի ապահովագրությունը`2 տեղ և ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը` 2 տեղ: ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերության կողմից ֆիզիկական անձանց պրեմիաները կազմել են 82% կամ 2.8 մլրդ.դրամ ¥1 տեղ¤: