Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012 14:44
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ միջինում յուրաքանչյուր երրորդ հաճախորդն ունի բանկային քարտ 
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ հաճախորդների միջև անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվեց, որ բանկի 44% հաճախորդներն ունեն բանկային քարտ:    
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, ընդ որում` յուրաքանչյուր 8-րդ հարցվողի մոտ առկա էր երկուսից ավելի պլաստիկ քարտ, իսկ բանկի հաճախորդների 7%-ի մոտ`3 քարտ: Հարցման մասնակիցները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են: Տվյալ կոնտինգենտը օգտվում է նաև վիրտուալ դրամական միջոցներից: Բանկոմատների միջոցով հիմնականում կատարվում են կոմունալ վճարումներ, ինտերնետի և հեռախոսի վճարներ, դրամական փոխանցումներ:  
Յուրաքանչյուր երկրորդ հարցվողը պատասխանել է, որ գնումների դիմաց վճարում է քարտով, սակայն`ոչ հաճախակի: 75%-ը խոստովանեց, որ քարտը նրանց հարկավոր է հիմնականում բանկոմատներից կանխիկ գումար ստանալու համար:    Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետության մի շարք առևտրի և սպասարկման կետեր դեռ չեն կարող ընդունել քարտային վճարումներ:     
2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմել է 100 271` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,55%-ով: