Ուրբաթ, 27 Հուլիսի 2012 15:07
Հայկական ArCa լոկալ համակարգի բանկային քարտերն առայժմ ամենաաշխատողն են
ԱրմԻնֆո. Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգի բանկային քարտերն առայժմ ամենաաշխատողն են Հայաստանի շուկայում` չնայած միջազգային համակարգերի էքսպանսիային:
Ինչպես նշում են ԱրմԻնֆոյի վերլուծաբանները ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ հերթական տեղեկատվական-վերլուծական ամփոփագրում, չնայած վերջին 2 տարիներին աճի տեմպերի ոչ մեծ ամկմանը և շուկայում բաժնի նվազմանը 59 տոկոսից մինչև 53 տոկոս` ArCa համակարգի լոկալ քարտերն առայժմ մտադիր չեն զիջել իրենց դիրքերը երկրի շուկայում սեփական խորշերի ընդլայնմանը նպատակաուղղված միջազգային համակարգերի անպայմանորեն ագրեսիվ փորձերի հանդեպ: ArCa-ն առայժմ մնում է որպես հարմար, ոչ թանկ գործիք բունուսային նախագծերի և աշխատավարձային ու կենսաթոշակային քարտային ծրագրերի իրականացման համար:
ործակալության վերլուծաբանների կարծիքով, այժմ Հայաստանի քարտային շուկան պատրաստվում է նոր որակական թռիչքի, որը տեղի կունենա մինչև 2013 թվականը` ArCa ազգային վճարային համակարգի ծրագրային ապահովման միասնական ինտերֆեյսի լիակատար արդիականացումից հետո: Նոր ինովացիոն լուծումներին նախապատրաստվելը և նոր ապրանքների թեստավորումը կմնա բանկային ՙպլաստիկի՚ զարագցման գերակայուն ուղղությունը մինչև 2012 թվականի վերջը: Ամփոփագրում նշվում է, որ ArCa ազգային վճարային համակարգի նոր միասնական ինտերֆեյսի հնարավորությունները ոչ միայն ճանապարհ կբացեն դեպի նոր ինովացիոն լուծումներ, այլև թույլ կտան ավտոմատացնել որոշ բանկային գործընթացներ, որոնք ի վիճակի են զգալիորեն նվազեցնել անտոկոս ծախսերը, որոնք ազդում են ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջև մարժայի առայժմ մեծ չափի վրա: Սակայն, դրա հետ մեկտեղ, քարտային լուծումների ապահովման ծախսերի ավելացումը և քարտերով գործառնությունների եկամտաբերությունն ավելացնելու ձգտումը հանգեցնում են քարտային գործառնությունների և, առաջին հերթին, միջոցների կանխիկացման գծով միջնորդավճարների աննշան և, բանկային բիզնեսի տեսանկյունից, միանգամայն արդարացված աճի: Տարբեր որոշումների որոնումների ինտենսիֆիկացումը թելադրվում է շուկայում բանկային քարտերի կրիտիկական զանգվածի առկայությամբ, որը մոտենում է միլիոնի նշագծին` 2.8 մլն իրական բնակչություն ունեցող երկրում: Մյուս կողմից, դա բանկերին հնարավորություն է ընձեռում հրաժարվել ՙինքնարժեքի ռեժիմին՚ մոտ ռեժիմով աշխատանքից և աստիճանաբար սրբագրել իրենց սակագնային քաղաքականությունը:
Տեխնոլոգիական առումով, կարծում են գործակալության վերլուծաբանները, Հայաստանի շուկան բախվել է, առաջին հայացքից, որոշ չափով հակասական թրենդների. մի կողմից` մշակման և թեստավորման վերջնական փուլ է թևակոխել Armenian Card
պրոցեսինգային կենտրոնի նոր ծրագրային, իր հնարավորություններով գրեթե անսահմանափակ ինտերֆեյսը, իսկ մյուս կողմից` հայկական երեք խոշոր բանկեր հայտարարել են ծրագրային ապահովում ձեռք բերելու և սեփական պրոցեսինգային կենտրոնները ստեղծելու մասին: Այդ փաստն, այդուհանդերձ, կարծում են վերլուծաբանները, կարող է վկայել միայն բանկային գործի քարտային ուղղության ապագա զարգացման նկատմամբ շուկայի մասնակիցների առավելագույնս լուրջ վերաբերմունքի մասին: Այսպիսով , բանկային պլաստիկ քարտերի շուկայի աստիճանական մուտքը պահանջարկով թելադրված տեխնոլոգիապես նոր զարգացման աստիճան թելադրում է շուկայի գործիքների և ենթակառուցվածքի արդիականացման գործում ինտենսիֆիկացման անհրաժեշտություն:
ԱրմԻնֆոյի կազմած ործառնությունների ծավալի ակտիվության գործակիցը բացահայտել է հետևյալ պատկերը. միջին կամ փոքր քանակությամբ քարտեր ունեցող բանկերը հայտնվել են առաջատար դիրքերում հենց քարտային գործառնությունների գծով, ինչը վկայում է բիզնեսի քանակական բաղադրիչի նկատմամբ որակականի գերակշռության մասին: Այսպես, ըստ մեկ քարտի գործառնությունների ամսական միջին չափի (շուկայում այն կազմում է միջին հաշվով 74 հազար դրամ կամ 192 դոլար) որոշվել է առաջատարների հնգյակը` ի դեմս Ամերիաբանկի, Հայբիզնեսբանկի, ՙԷյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի՚ և ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խմբի՚, որոնց վերջերս միացել է Byblos Bank-ը:
2012 թվականի կեսին Հայաստանում կար շուրջ 900 հազար ակտիվ քարտ, որոնցից ավելի քան 8720 հազար թողարկվել է Armenian Card-ի շրջանակներում, և որոնց հիմնական զանգվածը բաժին է ընկնում, այսպես կոչված, աշխատավարձային նախագծին: Երկրի տարածքում բանկերը գործարկել են 5263 POS-տերմինալ` մեկ տարի առաջվա 3888-ի դիմաց: POS-տերմինալների ընդհանուր թվից ArCa քարտեր սպասարկում են 4959 POS-տերմինակլներ, Visa` 2839-ը, MasterCard` 4709-ը, իսկ American Express` 1920-ը: Ընդհանուր առմամբ ArCa լոկալ քարտերի շուկայում աշխատում է 18 բանկ, Visa քարտերով` 12 բանկ, MasterCard-ով` 17 բանկ: