Երեքշաբթի, 31 Հուլիսի 2012 15:44
Հայաստանի դրամական բազան տարեկան կտրվածքով աճել է 8.4 տոկոսով, մինչև 1.348 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 1.8% ¥9.9 մլրդ.դրամով¤, 2012 թվականի հուլիսի 1-ին կազմելով 563.6 մլրդ.դրամ կամ 1.348 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան ավելացել է 8.4%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 6.2%, հուլիսի 1-ին կազմելով 384 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 13.3% աճ: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 24% կամ 135.6 մլրդ.դրամ, երկրորդ եռամսյակում կրճատվելով 11.3%, տարեկան կտրվածքով աճելով 50.8%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 6.4%-ը կամ 39.1 մլրդ.դրամ, հաշվետու եռամսյակում աճելով 22.6%, տարեկան կտրվածքով նվազելով` 49%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորեցված միջոցների հաշվառման¤ 2012 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են 0.4%, մինչև 365.8 մլրդ. դրամ, իսկ տարեկան կտրվածքով նվազել` 9.1%: Ներքին ակտիվների չափերը երկրորդ եռամսյակում նվազել են 0.4%, հուլիսի 1-ին կազմելով 197.8 մլրդ. դրամ, տարեկան կտրվածով աճելով 68.2%:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 94.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, եռամսյակում նվազելով 14.6%, տարեկան կտրվածքով` 12.5%: Բանկերի հանդեպ պահանջները երկրորդ եռամսյակում աճել են 10.9%, մինչև 108.6 մլրդ.դրամ, տարեկան 25.9% աճով: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները երկրորդ եռամսյակում, ինչպես նաև տարեկան կտրվածքով աճել են մոտ 4 անգամ, մինչև 42.7 մլրդ. դրամ: