Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 17:37
ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության ծառայություններն այժմ մատչելի են iOS շարժկան սարքեր ունեցողներին
ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրակն ընկերութունը Հայաստանի ապահովագրական ընկերություններից առաջինն է, ձեռնամուխ եղել iOS շարժական հավելվածի միջոցով ապահովագրական ծառայությունների մատուցմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնագետ Հակոբ Վարդանյանը, IPhone-ի հայաստանյան օգտվողներին ընձեռվում է հնարավորություն` անմիջապես օգտվել խոշորագույն ապահովագրականի` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ծառայություններից:
Գործողությունը, որը դեռ երեկ տևում էր 2 ժամից մինչև 3 օր, այսօր այն տեղավորվել է 3.5 րոպեի մեջ: Հենց այդքան ժամանակ է պահանջվում IPhone-ի և ապահովագրական ծառայությունների առաջադեմ օգտվողից` իր երկաթյա ընկերոջ համար ԱՊՊԱ պայմանագրի արժեքը հաշվարկելու և պայմանագիրը տուն պատվիրելու համար:
Հիշեցնենք, որ ԻՆԳՈ Արմենիա ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 1997 թվականից, ունենալով ապահովագրական 15 դասերի լիցենզիաներ, հանդիսանալով ԻՆԳՈ միջազգային խմբի անդամ և ունենալով գործակալների ամենալայն ցանցը Հայաստանում: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ընկերությնա ակտիվները կազմլ են 10 մլրդ.դրամ, ապահովագրկան պրեմիաները` 6.4 մլրդ.դրամ: