Երկուշաբթի, 6 Օգոստոսի 2012 18:58
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ծավալներով առաջատարն է առևտրի ոլորտը, իսկ եռամսյակայի կտրվածքով` կրթության ոլորտը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի պորտֆելում եռամսյակային ամենամեծ աճը գրանցվել է կրթության ոլորտում, իսկ ծավալներով` ռևտրի ոլորտում: Մասնավորապես, կրթության ոլորտի վարկավորման ծավալները 2-րդ եռամսյակում աճել են 49.2%, մինչև 3.4 մլրդ դրամ (մոտ $ 8.1 մլն), իսկ առևտրի ոլորտի ուղղվել է 327.3 մլրդ դրամ ($ 783 մլն), եռամսյակային 9.8% աճով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, երկրորդ տեղում է հանքարդյունաբերության ոլորտը` 27.4%, մինչև 65 մլրդ դրամ ($ 155,5 մլն), իսկ ծավալներով երկրորդ տեղում են սպառողական վարկերը 260.4 մլրդ դրամ ($ 623 մլն), եռամսյակային աճը 9% աճով: Երրորդ տեղը եռամսյակային աճով զբաղեցնում է գյուղատնտեսության ոլորտը` 16.6%, մինչև 102.6 մլրդ դրամ ($ 245,4 մլն), իսկ ծավլներով` վերամշակող արդյունաբերությունը` 166.8 մլրդ դրամ ($ 399 մլն), եռամսյակային աճը 8% աճով:
Շինարարության ոլորտին բանկերն ուղղել են 103.4 մլրդ դրամ ($ 247,3 մլն), եռամսյակային աճը` 5.9%, իսկ հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 120.7 մլրդ դրամ ($ 288,7 մլն), 7.4% աճով: Հայաստանի էներգետիկ հատվածին բանկերն ուղղել են 92.2 մլրդ դրամ ($ 220,7 մլն), եռամսյակային 16.1% աճով:
2012 թվականի երկրորդ եռամսյակում հայկական բանկերը 6.3%-ով կրճատել են ֆինանսական հատվածի վարկավորումը, մինչև 74.4 մլրդ դրամ ($ 178 մլն). Բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը մեծացել է երկրորդ եռամսյակում 9,3%, մինչև 1.5 տրլն. դրամ ($ 3,6 մլրդ), կամ ակտիվների 66,6%-ը:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ, 461 մասնաճյուղերով, ապրիլի 1-ի դրությամբ գրանցված 444 մասնաճյուղերի փոխարեն: