Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012 13:53
Վ.Ռազլոգ. Փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայստանի տնտեսության համար ամենագլխավորն է
ԱրմԻնֆո: Վերակառուցման և Զարգացման եվրոպական Բանկի (EBRD) հայկական ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգի հարցազրույցը ԱմԻնֆո լրատվական գործակալությանը
EBRD հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկը, ում հետ հանրապետությունը համագործակցում է 1992 թվականից: 1992 թվականից ի վեր EBRD-ն Հայաստանում կատարել է ավելի քան 516 մլն.եվրոյի ներդրումներ, մասնակցելով 106 ծրագրերի իրականացմանը: 2012 թվականին Բանկը մտադիր է Հայաստանի տնտեսության վարկավորմանն ուղղել 60-80 մլն.եվրո:
Պրն.Ռազլոգ, ինչպե՞ս է EBRD գնահատում հայկական գործընկեր-բանկերի հետ միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Տնտեսության վարկավորման էական աճը, հատկապես ՓՄՁ ոլորտում, բանկային ծառայությունների աշխարհագրության ընդլանումը, հաճախորդների բազայի աճը, ինչպես նաև առաջարկվող ծառայությունների մշտական նորացումը, այս ամենը թույլ են տալիս գործընկեր-բանկերի գործունեությունը գնահատել դրականորեն: Սակայն, ցավոք, Հայաստանի բանկային համակարգը դեռևս ունի մի շարք թերություններ: Առաջինը, բանկերն աշխատում են գործել խոշոր բնակավայրերում, հետևաբար, երկրի մեծ մասն ընդգրկված չէ մասնաճյուղերի ցանցում: Երկրորդը, մինչ օրս բանկերը դրամի սակավության որոշակի պրոբլեմ ունեն և այս առումով կնշեի, որ EBRD կշարունակի հայկական բանկերին ազգային արժույթով վարկավորելը: Երրորդը, որը, հնարավոր է, որ հայկական բանկերի ամենամեծ թերությունն է, դա ֆինանսական պրոդուկտների բարձր արժեքն է:
Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներն են ավելի հետաքրքիր EBRD-ի, որպես ներդրողի համար:
Առաջին հերթին, բնական է, որ բանկային հատվածը, քանի որ բանկերի վարկավորումը մեզ թույլ է տալիս ֆինանսավորել ՓՄՁ ոլորտը: EBRD մեծ ներուժ է տեսնում նաև գյուղատնտեսության, գյումթերքների վերամշակման, լեռնահումքային արդյունաբերության, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Շինարարական քարերի վերամշակումը, ինչպես նաև դեղագործության ոլորտը նույնպես որոշակի հետաքրքրություն են ներկայացնում EBRD համար, քանի որ այս ոլորտներն ունեն մեծ հեռանկարներ` արտահանման ծավալների մեծացման և նոր աշխատատեղերի ստեղծման առումով:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի պոտենցիալ ներդրողների հետաքքրությունը բարձրացնի այն ոլորտների նկատմամբ, որոնք հայտնվել են ներդրողների ուշադրությունից դուրս, չնայած, որ ներդրումների կարիք ունեն:
Ես կպատասխանեմ ավելի գլոբալ հարցի` ի՞նչ պետք է անի Հայաստանն, ընդհանրապես, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Առաջին հերթին հարկավոր է եկրում բարելավել ներդրումային մթնոլորտը, այսինքն, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ օտարերկրյա ներդրողներն ու տեղական գործարարներն իրենց զգան ավելի վստահ ու պաշտպանված: Ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող գործարար պայմանները դեռևս դա թույլ չեն տալիս: Հարկավոր է երկրում մեղմել բիզնես սկսելու և այն վարելու պայմանները, ամրապնդել օրենքի գերակայությունը և դատական համակարգի անկախությունը, բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ինտենսիֆիկացնել տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացնումը, այդ թվում` ակտիվացնել այսպես կոչված օլիգոպոլիաների դեմ պայքարը: Եթե նշված ուղություններով բարելավումներն արդյունավետ լինեն երկրի բիզնես-հանրության համար, ապա դա կմեծացնի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրումների հոսքերը, ինչն էլ, իր հերթին, կբերի տնտեսական աճի արագացմանը, արտահանումային ներուժի մեծացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և բյուջեի համալրմանը: Իր կողմից, EBRD կշարունակի նպաստել Հայաստանում ներդրումային մթնոլորտի և գործարար միջավայրի բարելավմանը:
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ներկայիս գործարար մթնոլորտը և ի՞նչ պետք է անել այդ գործընթացին շարունակական բարելավում ապահովելու ուղղությամբ:
Ես մասամբ պատասխանեցի այդ հարցին, բայց կցանկանայի հիշեցնել, որ Հայաստանի` ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարություններն այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր են իրականացրել: Ներկայումս զգլիորեն բարելավվել են ու պարզեցվել նոր բիզնես հիմնելու ընթացակարգերը և կրճատվել ծախսերը, պարզեցվել է լիցենզավորման գործընթացը, ստեղծվել է այսպես կոչված <կանաչ միջանցք>` դեպի Հայաստան ապրանքներ ներկրելու համար, ինչն էապես թեթևացրել է ներմուծման ընթացակարգերը: Մեղմացվել է նաև հարկային բեռը ՓՄՁ-ների համար՚: Նշեմ նաև, որ EBRD ակտիվորեն մասնակցել է նշված ուղղություններով բարեփոխումների իրականացման հետ կապված գործընթացներին: Ներկայումս Բանկն ակտիվորեն աջակցում է Business Support Office (BSO) կազմակերպությանը, որը երկրում գործարար մթնոլորտի բարելավման նպատակով համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության և ՀՀ վարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հետ: Այդ նպատակով մենք նույնպես ակտիվորոն համագործակցում ենք Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), ԵԱՀԿ-ի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև միջազգային և տեղական այլ կառույցների հետ:
Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանը տնտեսական բարեփոխումների կարիք ունի: Ո՞ր հիմնական բարեփոխումները պետք է իրականացվեն առաջիկայում:
Ներկայիս ֆինանսա-տնտեսական ճգնաժամը բացահայտեց երկրի տնտեսության կառուցվածքային թերությունները: Ցավոք, բավական երկար ժամանակ երկրի տնտեսությունը հիմնված էր սպառման վրա, որը կերակրվում էր արտասահմանից եկող դրամական փոխանցումներով: Սպառման կողմնորոշում ունեցող ոլորտները զարգանում էին ի վնաս մյուս ոլորտների: Այնպես որ, Հայաստանը կառուցվածքային փոփոխությունների սուր կարիք է զգում: Այսօր երկրի համար մեծ պրոբլեմ է հանդիսանում առևտրի բալանսի դեֆիցիտը, հետևաբար, Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն զարգացնի արտահանումային ներուժ ունեցող ոլորտները: Նշեմ, որ կառավարությանն այս պրոբլեմը քաջ հայտնի է, և նա նպատակաուղղված քաղաքականություն է իրականացնում առևտրի բալանսի դեֆիցիտի կրճատման ուղղությամբ: Այդ քայլերից է <Արտահանումային կողմորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականության ծրագիրը>, որն ընդունվել է կառավարության կողմից, 2011 թվականին:
Արդյո՞ք այսօր տնտեսությունն ավելի է պատրաստ ցնցումներին, քան ճգնաժամի խորացման պահին, և դարձե՞լ է այդյոք այն ավելի սթրեսակայուն: Չէ՞ որ այն ժամանակ արձանագրվեց տնտեսության աննախադեպ անկում:
Ինչպես արդեն ասացի, ճգնաժամը մի կողմից բացահայտեց երկրի տնեսական համակարգի թույլ կողմերը, ինչ-որ առումով դրականորեն ազդելով Հայաստանի վրա, խթանիչներ տրամադրելով այն բարեփոխումների համար, որոնք ներկայումս իրականացնում է կառավարությունը: Երկրի ղեկավարությունը ներկայումս մեծ ուշադրություն է դարձնում արտահանումային պոտենցիալ ունեցող ոլորտների զարգացմանը, քայլեր ձեռնարկելով արդյունաբերական, գյուղատնտեսական ոլորտների զարգացման ուղղությամբ, և աջակցելով ՓՄՁ ոլորտին: Մյուս կողմից, զգալիորեն մեծացել է պետական պարտքի մակարդակը, որը ներկայումս կազմում է ՀՆԱ-ի 40%-ը, ինչն էապես կրճատել է կառավարության հակաճգնաժամային արսենալը: Սակայն, կառավարությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկը, լավ են հասկանում այս պրոբլեմը: Ներկայումս իրականացվում է պետական պարտքի կոնսոլիդացման և պետական ծախսերի կրճատման ուղղությամբ ծրագիր: Նշեմ, որ երկրի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է ցնցումների նկատմամբ, բյուջեի դեֆիցիտն արդեն մի քանի տարի է, ինչ գնալով կրճատվում է, չնայած, որ տնտեսական իրավիճակի որոշ ցուցանիշներ վատթարացել են:
Ի՞նչ հիմնական ռիսկերի կարող է հաջորդ տարի բախվել երկրի տնտեսոթյունը:
Երկրի համար հիմնական ռիսկեր են հանդիսանում արտաքին գործոնները, այդ թվում, ռիսկերը տարածաշրջանում, Եվրագոտու երկրների ճգնաժամը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության գլոբալ անկումը, ինչը կարող է հանգեցնել հայկական ապրանքների պահանջարկի անկմանը համաշխարհային շուկաներում: Վտանգ կա նաև, կապված հայ միգրանտների դրամական փոխանցումների ծավալների կրճատման հետ: Որոշակի ռիսկեր են պարունակում նաև ներքին տնտեսական պայմանները: Այս ամենից բացի, երկիրը գտնվում է նախընտրական շրջանում, և հուսով եմ, որ նախագահական ընտրությունների ժամանակահատվածում, 2013 թվականին, կհաջողվի խուսափել քաղաքական ցնցումներից, իսկ ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը կշարունակի աջակցել տնտեսության հավասարակշռված զարգացմանը, զսպելով ինֆլյացիայի, դեֆիցիտի, ինչպես նաև պետական ծախսերի մակարդակները:
Ինչպիսի՞ ինֆլյացիոն ռիսկեր եք տեսնում Դուք ներկա պահին:
Այս, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանը կկարողանա ինֆլյացիայի 4%+/-1.5% նպատակային սանդղակն ապահովել: Երկրի համար հիմնական ռիսկը թաքնված է ներմուծվող ինֆլյացիայի, այսինքն, ներկրվող ապրանքների գների աճի մեջ: Ցավոք, Հայաստանը չունի երկիր ներկրվող ապրանքների գների վրա ազդող հզոր լծակներ: Դրանց նկատմամբ հսկողություն հաստատելու համար անհրաժեշտ է ընդլայնել ներմուծումն արտահանումով փոխարինելու գործընթացը: Բնական է, որ սա երկարատև գործընթաց է և պահանջում է ներդրումային մթնոլորտի բարելավման երկարատև աշխատանքներ: Սակայն, այդ ուղղությամբ Հայաստանն ունի համապատասխան ներուժ: Օրենսդրության սինխրոնիզացման և Եվրամիության ու ԱՊՀ երկրների հետ առևտրի ոլորտում ոչ հարկային ռեժիմի ներդրումը հնարավորություններ կբացի հայկական արտադրողների համար, որպեսզի հաջողությամբ արտահանեն իրենց կողմից արտադրվող ապրանքները: Հայաստանն ունի նաև բարձրակարգ աշխատուժի մեծ պոտենցիալ: Չի կարելի բացառել նաև հայկական Սփյուռքի հնարավորությունները, որտեղ նույնպես կուտակվել է ֆինանսական, մարդկային և գիտական մեծ ներուժ:
Զրույցը վարեց Գայանե Իսահակյանը
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ