Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2012 18:56
Մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը Ամերիաբանկը 3,4 մլրդ դրամի ավանդ է ներգրավել ՙԿատարյալ՚ ավանդային ակցիայի շնորհիվ
ԱրմԻնֆո. Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը` Ամերիաբանկը ՙԿատարյալ՚ ավանդի գործողության ժամկետը երկարաձգել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը: ՙԿատարյալ՚ ավանդային ակցիայի արդյունքները վկայում են Բանկի նկատմամբ հասարակության ունեցած մեծ վստահության և ավելին իրագործելու ազատությունից օգտվելու ցանկության մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, չնայած այն հանգամանքին, որ ՙԿատարյալ՚ ավանդը հիմնականում գործել է արձակուրդային ակտիվ շրջանում` մայիսի 15-ից-օգոստոսի 15-ը, այնուհանդերձ գրանցվել են շատ խոսուն արդյունքներ: Ակցիայի գործողության երեքամսյա ժամկետում ներգրավվել է շուրջ 3,4 մլրդ դրամի ավանդ (առանց արդեն գործող ավանդների վերաձևակերպման):
Ակցիայի գործողության նոր ժամանակահատվածում “Կատարյալ” ավանդի պայմանները մնում են անփոփոխ` հետաքրիր ու յուրօրինակ. կատարյալ ժամկետ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12օրվա համար ևս; կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին; կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ կողմից: ՙԿատարյալ՚ ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալե ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ամերիաբանկը կշարունակի ընդլայնել հանրության համար ավելին իրագործելու ազատության հնարավորությունները` հանդես գալով նոր ու ինքնատիպ առաջարկություններով:
ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-լխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: