Ուրբաթ, 14 Սեպտեմբերի 2012 20:13
Գյուղվարկավորման տեխնոլոգիաների բացակայության հետեւանքով հայկական բանկերի մեծ մասը ձեռնպահ է մնում գյուղվարկավորման պետծրագրին մասնակցելուց
Արմինֆո. Գյուղատնտեսական վարկավորման տեխնոլոգիաների բացակայության հետեւանքով հայկական բանկերի մեծ մասը ձեռնպահ է մնում գյուղվարկավորման պետծրագրին մասնակցելուց: Սեպտեմբերի 14-ին կայացած` Հայաստանի Բանկերի Միության մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Միության նախագահ Աշոտ Օսիպյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, կապված այդ ծրագրին մասնակցղ բանկերի փոքր թվաքանակի հետ:
Որպես ստույք օրինակ նա նշել է, որ իր կողմից ղեկավարվող Արարատբանկը նույնպես չունի գյուղվարկավորման համապատասխան տեխնլոգիաներ, սակայն գյուղատնտեսական ծրագրին Եվրոբանկի մասնակցությունը նախատեսում է այդ տեխնոլոգիաների ներդրում և աջակցություն, որոնց առկայության դեպքում Արարատբանկը նույնպես կներգարվվի գյուղատնտեսական վարկավորման սուբսիդավորման ծրագրին:
Ինչ վերաբերում է սուբսիդավորվող գյուղվարկերը մեկ բանկի մոտ (ենթադրվում է, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը) կենտրոնանալու վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալոթյան հարցին, ապա Ա.Օսիպյանը նշել է, որ դա պայմանավորված է այդ բանկի գյուղվարկավորման լավագույն տխնոլոգիաների առկայությամբ: ՙԵս դա կենտրոնացում չէի համարի, քանի որ, այնուամենայնիվ, այդ բանկը ծավալներով առջևում է՚,-պարզաբանել է նա:
Նշենք, որ սուբսիդավորման պետական ծրագրի մասնակից չորս բանկերն են` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինինվեստբանկը, Կոնվերս բանկը եւ ՊրոԿրեդիտ Բանկը: Պետական ծրագրի շրջանակներում, որն սկսվել է 2011 թվականի ապրիլի 1-ից, վարկերը տրամադրվում են տարեկան 14% տոկոսադրույքով, որից 4%-ը սուբսիդավորվում պետության կողմից, իսկ ավելի աղքատ տնտեսվարող սուբյեկտների պայագայում սուբսիդավորումն իրականացվում է 6%-ով: Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանի բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտին կատարված վարկային ներդրումների միագումար ծավալը կազմել է 96.3 մլրդ. դրամ,կիսամյակում աճելով մոտ 30%: Ոլորտի անվիճելի առաջատարն է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը` մոտ 48%: Առաջատարների հնգյակում են նաև ՎՏԲ (Հայաստան) Բանկը, Արդշինինվեստբանկը, ՀայԲիզնեսԲանկը եւ ՀայԷկոնոմբանկը: Ի դեպ, գյուղատնտեսական վարկերի միագումար պորտֆելում առաջատարների հնգյակի բաժինը կազմում է մոտ 74% կամ մոտ 72 մլրդ.դրամ, որի 64%-ն ապահովվել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից: Հատկանշական է, որ Արարատբանկն ապահովել է կիսամյակային ամենամեծ աճը, գրեթե 6 անգամ: