Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 15:32
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2012 թվականի առաջին կիսամյակում աճել է 3.7%, կազմելով 32.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների միագումար սեփական կապիտալը 2012 թվականի առաջին կիսամյակում աճել է 3.7%, կազմելով ($32.7 մլն.): ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն երկրորդ եռամսյակում սեական կապիտալն աճել է 6.3%, իսկ մեկ տարում` 6.6%:
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը կազմել է 77.4% կամ 10.6 մլրդ դրամ ($ 25.3 մլն), իսկ կուտակված շահույթի բաժինը` 17.7% կամ 2.4 մլրդ դրամ ($ 5.8 մլն): Ընկերությունների կուտակված շահույթը 2012-ի առաջին կիսամյակում նվազել է 12.3%, միայն 2-րդ եռամսյակում աճել է 25%: Կուտակված շահույթի գծով առաջին տեղում է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունը` 1.1 մլրդ դրամ, երկրորդն է` ՌԱՍԿՈ-ն` 1,035 մլրդ դրամով: Հարկ է նշել, որ այս ընկերությունն ապահովագրավճարների չաթերով շուկայում զբաղեցնում է նախավերջին տեղը: Իսկ կուտակված շահույթի գծով 3-րդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 290 մլն դրամ:
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների միագումար ընթացիկ պարտավորությունները 2012-ի առաջին կիսամյակի աճել են գրեթե 2 անգամ եւ հուլիսի 1-ին կազմել 25.1 մլրդ դրամ: Մեկ տարում ընթացիկ պարտավորություններն աճել են ավելի քան 2 անգամ, միայն 2-րդ եռամսյակում` երրորդ մասով: Կրեդիտորական ընդհանուր պարտավորությունների բաժինը կազմել է 13.3% կամ 3.3 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով աճելով 40%, միայն երկրորդ եռամսյակում` 18.8%:
Ապահովագրական պահուստների չափերը 2012-ի առաջին կիսամյակում աճել են մոտ 2.5 անգամ, հուլիսի 1-ին կազմելով 19.3 մլրդ դրամ: Ապահովագրական պահուստների չափերով առաջատրների եռյակում են ՙՌոսգոսստրախ Արչմենիան՚` 5.1 մլրդ դրամ, ՙԻՆՈ Արմենիան՚` 4.7 մլրդ դրամ և ՌԵՍՈ-ն` 3.1 մլրդ դրամ: Ապահովագրական պահուստների նվազագույն չափեր է արձանագրել է ՙՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚-ը` 547,5 մլրդ. դրամ: Միայն 2-րդ եռամսյակում 7 ապահովագրական ընկերությունների պահուստներն աճել են 40%: