Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2012 14:37
ՙՌեսո՚ ապահովագրական ընկերությունը հերթական ուսումնաժամանցային հավաքն էր կազմակերպել իր մենեջերների և գործակալների համար
ԱրմԻնֆո: ՙՌեսո՚ ապահովագրական ընկերությունը սեպտեմբերի 20-22 Ծաղկաձորում կազմակերպել էր հերթական ուսումնաժամանցային հավաքը: ործակալական ցանցի կատարելագործմանն ուղղված ուսումնաժամանցային հավաքին մասնակցում էին ավելի քան 60 մենեջերներ և թոփ գործակալներ ՀՀ բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Եռօրյա հավաքի առաջին օրվա ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սամվել րիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հավաքի բացման արարողությունը: ործադիր տնօրենը ողջունել է մասնակիցներին, մաղթել հաճելի և արդյունավետ աշխատանք և խոսել ընկերության առաջիկա խոշոր ծրագրերից` կարևորելով մենեջերների և գործակալների դերը դրանց արդյունավետ իրականացման գործում:
Հավաքը ուներ մրցութային բնույթ, և բոլոր մասնակիցներից ստեղծվել էին 4 խմբեր, որոնք ընտրեցին իրենց խմբի անվանումը, կարգախոսը և գույնը: Թիմային ոգի ստեղծելու նպատակով հավաքի առաջին օրվա ընթացքում անցկացվել են մի շարք թիմային կառուցողական խաղեր, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին շփվել և միմյանց ավելի լավ ճանաչել: Հաջորդ օրն արդեն ձևավորված թիմերից յուրաքանչյուրը ստեղծել է նոր ապահովագրատեսակ և ընտրել ընկերության կողմից առաջարկվող կամավոր ապահովագրատեսակներից որևէ մեկը` առաջարկելով դրանց վաճառքի առավել արդյունավետ տարբերակներ: Կազմակերպված տոնավաճառի ընթացքում թիմերը փորձել են հնարավորինս լավ ներկայացնել իրենց ընտրած ապրանքատեսակները` առավել շատ վաճառելու նպատակով: Հաջորդ քայլը մենեջերների անհատական պլանների մշակումն էր` համաձայն նախապես մշակված ձևաչափի: Դրա տրամաբանական շարունակությունն էր դասընթացի վերջում կազմակերպված քննարկումը, որի ընթացքում կարևորվեց մենեջերական յուրաքանչուր խմբի ճիշտ նպատակադրումը:
Մրցույթի ողջ ընթացքում անաչառ ժյուրին ուշադիր հետևել է իրադարձությունների զարգացմանը և նախապես մշակված չափորոշիչների հիման վրա գնահատել յուրաքանչյուր մրցույթ: Հավաքի ավարտին ամփոփվել են մրցույթների արդյունքները, և որոշվել հաղթող թիմը: Փակման հանդիսավոր ճաշկերույթին ընկերության գործադիր տնօրենի կողմից յուրաքանչյուր մասնակցի հանձնվել է հավաստագիր, իսկ հաղթող թիմի անդամները պարգևատրվել են արժեքավոր նվերներով: Ժյուրիի կողմից սահմանվել էին նաև անվանակարգեր, որոնց հաղթողներին ևս տրվել են նվերներ, ինչպես նաև անվանակարգում հաղթող ճանաչվելու պատվոգրեր: Բոլոր մասնակիցներն առանց բացառության իրենց ակտիվությամբ, երգ ու պարով ցույց են տվել, որ այդ օրերին նրանք ստացել են բազմաթիվ դրական լիցքեր: Իսկ մասնակիցներից ամենաերիտասարդը 19 տարեկան էր, ամենատարեցը` 60:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների ռենքինգի՚ տվյալներով, 2012 թվականի առաջին կիսամյակում ՙՌեսո՚ ԱԸ հավաքել է 3.9 մլրդ դրամի ապահովագին (3-րդ դիրքը շուկայում)` մեկ տարվա վաղեմության ցուցանիշի նկատմամբ ավելի քան կրկնակի աճով: 2012 թվականի առաջին կիսամյակում ընկերության ապահովագրական վճարումները կազմել են 587.3 մլն դրամ (5-րդ դիրքը շուկայում): 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 5.6 մլրդ դրամ` 70 տոկոս տարեկան աճով: