Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2012 18:57
Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում
ԱրմԻնֆո. Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն ագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն:
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. ՙԸնդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում Բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը՚:
Նշենք, որ 2011թ. առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է "GTFP Award 2010" մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, հիմնական ցուցանիշներով, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, Ամերիաբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում Հաայստանի բանկային համակարգում: Այսպես, վարկային ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը` 159 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան` 23.5% եւ եռամսյակային` 12% աճ, ինչի շնորհիվ բանկը տոկոսային եկամուտներով զբաղեցրեց 3-րդ տեղը: Վարկավորման ծավալների ավելի քան 80%-ը ուղղվել է տնտեսության վարկավորմանը, գրանցելով տարեկան 28% եւ եռամսյակային` 16% աճ, մինչեւ 130 մլրդ.դրամ ¥1 տեղ¤: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելում գերակշռում են առեւտրի եւ արդյունաբերության հատվածները: Իր ակտիվներով բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը` մոտ 222 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 25% եւ եռամսյակային 12% աճ: Բանկի ակտիվների կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմում է 72%: Առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.5 մլրդ.դրամ ¥2-րդ տեղ¤, գրանցելով տարեկան 58% աճ, ընդ որում, միայն 2-րդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 1.5 մլրդ.դրամ, գրանցելով եռամսյակային 56% աճ:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: