Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2012 22:13
Ռուսական Ինգոսստրախ ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում`գյուղատնտեսական եւ բժշկական պահովագրությունների գծով
ԱրմԻնֆո. Ռուսական ՙԻնգոսստրախ՚ պահովագրական ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում`գյուղատնտեսական եւ պարտադիր բժշկական պահովագրությունների գծով: Այս մասին նախօրեին, ԻՆՈ Արմենիա ապահովագրական ընկերության հիմնադրման 15-ամյա հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ռուսական Ինգոսստրախ ապահովագրական ընկերության փոխտնօրեն Տատյանա Կայգորոդովան:
ՙԱռաջիկայում Հայաստանում կընդունվեն օրենսդրական նոր նախաձեռնություններ, որոնց մշակման փուլին մտադիր են մասնակցել ինչպես ԻՆՈ Արմենիա, այնպես էլ Ինգոսստրախ ընկերությունները՚,-նշել է նա, ընդգծելով նաեւ, որ ապահովագրության այդ տեսակներով ընկերությունը կաշխատի առաջատարի դիրքեր գրավել երկրի ապահովագրական շուկայում:
Ըստ Կայգորոդովայի, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն ավելի արագ տեմպերով է մոտենում եվրոպական ապահովագրական շուկային: Պատաասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, թե որքանո՞ է նպատակահարմար ընդամենը 7 ապահովագրկան ընկերությունների առկայությունը Հայաստանի ապահովագրկան շուկայում, նա պատասխանել է. ՙ7 որակյալ ընկերությունների առկայությունը Հայաստանի համար նորմալ է: Որպես օրինակ նշեմ, որ Ռուսաստանում գործող ավելի քան 1000 պահովագրական ընկերություններից միայն 27-ին կարելի է համարել որակյալ՚:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՙԻՆՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության ակտիվները 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 38.8 մլրդ.դրամ, սեփական կապիտալը` 13.7 մլրդ.դրամ, կանոնադրական կպիտալը` 10.6 մլրդ.դրամ, ապահովագրական պրեմիաները` 23.6 մլրդ. դրամ, ապահովագրական հատուցումները` ավելի քան 6 մլրդ.դրամ: 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը կազմել է 500 մլն.դրամ կամ 1.2 մլն.դոլար: