Երեթշաբթի, 16 Հոկտեմբերի 2012 19:49
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը երեւանցիներին հրավիրում է առավոտյան մարզանքի, ընդ որում` պրոֆեսիոնալ մարզիչների ուղեկցությամբ
ԱրմԻնֆո. 2012թ. հոկտեմբերի 17-ից մեկնարկում է ՙԱռողջ Լուսաբաց՚ ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեր հայրենակիցներին մտածել սեփական առողջության մասին և գործնականում անցնել առողջ կենսակերպի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մարկետինգի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այսուհետ, յուրաքանչյուր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան առավոտյան մարզումներ իրականացնել արտերկրում մեծ փորձ ունեցող բժիշկ-մարզչի ուղեկցությամբ և խուսափել սխալ մարզումների հետևանքներից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել առնվազն 3 բնույթի միջոցառումներ` շնչառական և բուժիչ մարմնամարզություն, Յոգա, Առողջ կենսակերպ վարելու վերաբերյալ խորհրդատվություն:
Առաջին մարզումը կանցկացվի 2012 թվականի հոկտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչ 08:30-ն ընկած ժամանակահատվածում Կասկադի աստիճանների մոտ:
Մասնակցությունն անվճար է:
Հիշեցնենք, որ ՙՌԵՍՈ-արանտիա՚ ընկերութւոնը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն ապահովագրողներից մեկը, որի հայկական դուստր ընկերությունը`ՌԵՍՈ-ն հայկական շուկա դուրս եկավ 2008 թվականի նոյեմբերին: Ընկերության պահովագրական ծառայությունների առաջխաղացման հիմնական ուղին դա նրա գործակալական ցանցն է, որի թիվը ներկայումս հասնում է 3 հազարի: Ընկերությունն ունի սեփական ապահովագրական դպրոց, որտեղ էլ տեղի է ունենում ապահովագրական խորհրդատուների ուսուցումը: