Երեթշաբթի, 16 Հոկտեմբերի 2012 20:16

Արցախբանկը 6-9 տոկոսով կգերակատարի 2012 թվականի ռազմավարական պլանները


ԱրմԻնֆո: Արցախբանկի Վարչության նախագահ Կամո Ներսիսյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Ըստ ԼՂՀ արտադրական ենթակառույցների նախարար Կառլեն Պետրոսյանի կանխատեսումների, առաջիկա 2-3 տարիներին ԼՂՀ-ն էներգետիկ առումով կարող է դառնալ անկախ պետություն: Ինչպիսի՞ն է Արցախբանկի դերն այդ գործընթացում, մասնավորապես, ինչպիսի՞ն են բանկի կողմից ՀԷԿ-երի շինարարությանը, ինչպես նաեւ բաշխիչ համակարգի վերանորոգմանն ու արդիականացմանն ուղղված ֆինանսավորման ծավալները: Ո՞ր ՀԷԿ-երն են Արցախբանկի աջակցությամբ արդեն հանձնվել շահագործման եւ որո՞նք են պատրաստվում շահագործմանը: Որքանո՞վ կաճեն բանկի ներդրումներն էներգետիկ հատվածում 2012 թվականին, եւ որքա՞ն կլինի դրանց տեսակարար կշիռը բանկի վարկային պորտֆելում:

Արցախբանկի վարկային պորտֆելը ՀԷԿ-երի շինարարության, վերանրոգման ու արդիականացման ոլորտում 2012 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 2.5 մլն.դոլար: Արցախբանկի ֆինանսական աջակցությամբ արդեն շահագործման են հանձնվել Թրգի-1, Թրգի-2, Մատախիս-2 ՀԷԿ-երը: Իր հերթին է սպասում նաեւ Մատախիս-1-ը: 2012 թվականին բանկի կողմից էներգետիկ հատվածում նոր ներդրումներ չեն սպասվում, իսկ դրանց տեսակարար կշիռը 2012 թվականի մարումների հաշվին կարող է 1.8%-ից նվազել մինչեւ 0.6%:

Մասնակցո՞ւմ է արդյոք Արցախբանկը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ընդերքի օգտագործման ոլորտների ծրագրերի ֆինանսավորմանը, որոնց իրականացումը նախատեսված էր 2012 թվականին: Եթե այո, ապա ինչպիսի՞ն են վարկավորման ծավալները եւ ընդհանուր հաշվով որքա՞ն կներդրվի այդ ոլորտների զարգացմանը: Հանդիսանո՞ւմ է արդյոք հանքահումքային ոլորտը բանկի վարկային քաղաքականության առաջնահերթություն եւ ինչպե՞ս է դա արտահայտվում թվերով:

Նշեմ, որ Արցախբանկը հիմնականում վարկավորում է գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներին: Տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի օգոստոսի 31-ին կազմել է 2.9 մլրդ.դրամ, ինչը կազմում է վարկային պորտֆելի մոտ 5%-ը:

Բանկի վարկային պորտֆելի մոտ 40%-ը կազմում է փոքր եւ միջին բիզնեսը: Ինչպիսի՞ն են ՓՄՁ վարկավորման ծավալներն ըստ ոլորտների, ինչպես նաեւ վարկավորման պայմանները: Որքանո՞վ կաճեն վարկավորման ծավալները 2012 թվականին եւ հիմնականում ո՞ր ոլորտների հաշվին:

ՓՄՁ վարկավորման ծավալներում ընդգրկված են առեւտրի, ծառայությունների մատուցման, հասարակական սննդի եւ գյուղատնտեսության ոլորտները: Վարկավորումը տրամադրվում է այդ ոլորտներում մոտ 5 տարի գորունեություն ծավալած սուբյեկտներին, ՀՀ դրամով`տարեկան 18% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի տոկոսադրույքերն սկսվում են 13%-ից: 2012 թվականին ՓՄՁ վարկավորման ծավալները կաճեն մոտ 10%, հիմնականում առեւտրի եւ ծառայությունների ոլորտների հաշվին:

Արցախբանկն ապահովում է հիփոքեքային վարկավորման բարձր տեմպեր: Ինչպիսի՞ն է վերաֆինանսավորվող եւ սուբսիդավորվող վարկերի բաժինը վարկային պորտֆելում: Ի՞նչ պայմաններով է բանկը տրամադրում հիփոթեքային վարկեր եւ սպասվո՞ւմ են այդյոք պայմանների փոփոխություն ընթացիկ տարում:

Վերաֆինանսավորվող վարկերի բաժինը հիփոթեքային պորտֆելում օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 13%, սուբսիդավորվող վարկերի բաժինը հիփոթեքային պորտֆելում` 55%: Բանկը հիփոթեքային վարկեր է տրամադրում սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում, 12% տարեկան տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով եւ 20-30% կանխավճարով: Ընթացիկ տարում հիփոթեքային վարկավորման պայմանների փոփոխություն չի նախատեսվում:

Սպառողական վարկավորման բաժինը կազմում է վարկային պորտֆելի մոտ 20%-ը: Վարկավորման ո՞ր տեսակներն են գերակշռում սպառողական պորտֆելում եւ ինչո՞վ է դա պայմանավորված: Ինչպե՞ս եք գնահատում սպառողական վարկավորման շուկայի ներկայիս իրավիճակը, նախաճգնաժամային հաջողությունների համեմատ: Ի՞նչպիսի պայմաններով են տրամադրվում այդ վարկերը եւ սպասվո՞ւմ են արդյոք փոփոխություններ:

Սպառողական վարկավորման կազմում զգալի ծավալ են գրավում անշարժ գույքի գրավադրումով վարկերը: Օգոստոսի 13-ի դրությամբ ապառիկ կարգով ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված վարկերի տեսակարար կշիռը կազմել է սպառողական վարկերի պորտֆելի 13%-ը, իսկ վարկային քարտերի գծով այս ցուցանիշը կազմել է 30%: Եթե ելնենք ընդհանուր վարկային պորտֆելում սպառողական վարկավորման աճից, ապա կարելի է եզրակացնել, որ վարկավորման այս տեսակի պահանջարկն աճել է 3.5 անգամ: Անշարժ գույքի գրավադրումով սպառողական վարկերը տրամադրվում են 5 տարով, իսկ ապառիկ գնումների նպատակով վարկերը` 3 տարով, տոկոսադրույքները երկուսի համար էլ կազմում են տարեկան 18%:

Բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը կազմում են 8%, որոնք հիմնականում վերահսկվող եւ անհույս վարկեր են: Տարեսկզբից վերահսկվող վարկերն աճեցին 2 անգամ: Վարկային պորտֆելի որակի վատթարացումը թաքնված է հաճախորդների՞, թե՞բանկի <փափկության> մեջ:

Նշենք, որ դասակարգված վարկերի պորտֆելը հունվար-օգոստոս ամիսներին չի մեծացել, այլ նվազել է 0.5 մլրդ.դրամով: Ինչ վերաբերվում է հաճախորդներին, ապա մենք աշխատում ենք խուսափել անվճարունակ ու անպատասխանատու հաճախորդներից:

Հիմնականում վարկավորման ո՞ր տեսակների վրա են մասնագիտանում բանկի երեւանյան մասնաճյուղերը եւ այդ մասնագիտացումն ապահովո՞ւմ է արդյոք եկամտաբերություն: Նախատեսվո՞ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում, եթե այո, ապա ե՞րբ, եւ քանի՞մասնաճյուղ կբացվի ԼՂՀ-ում եւ Երեւանում:

Բանկի երեւանյան մասնաճյուղերը տրամադրում են բիզնես, հիփոթեքային, սպառողական, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ ոսկու գրավադրումով վարկեր: Հավատարիմ մնալով ընտրված ռազմավարությանը եւ ձգտելով ապահովել մատուցվող ծառայությունների մատչելիությունը, բանկը շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը: Ըստ կանխատեսումների, մինչեւ 2014 թվականը բանկը Երեւանում եւ շրջաններում նախատեւմ է բացել 6 նոր մասնաճյուղ: Ներկայումս բանկի առաջնահերթություններից է ԼՂՀ բնակչության համար բանկային ծառայությունների մատչելիության ապահվումը: Այդ նպատակով մենք ներդրում ենք բանկային նոր ծառայություններ, մշտապես ընդլայնելով մասնաճյուղերի ցանցը: Այսպես, վերջին 4 տարիներին մասնաճյուղեր բացվեցին Բերձոր եւ Քարվաճառ քաղաքներում, իսկ Ստեփանակերտի 2 մասնաճյուղերը դարձան ունիվերսալ: Վերջերս ԿԲ գրանցեց նաեւ <Դրմբոն> մասնաճյուղը, իսկ առաջիկայում ԼՂՀ-ում նախատեսվում է 4 նոր մասնաճյուղերի բացում, 2-ը` Ստեփանակերտում եւ մեկական` Մարտունիի եւ Հադրութի շրջաններում: Բանկային ծառայությունները հանդիսանում են ժամանակակից կյանքի կարեւորագույնն բաղադրիչը, եւ մենք ձգտում ենք, որպեսզի ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա հավասարաչափ օգտվել դրանից:

Մասնակցո՞ւմ է արդյոք Արցախբանկը գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրին: Ձեր կարծիքով, ի՞նչն է բանկերին ետ պահում այդ ծրագրին մասնակցելուց: Ինչպիսի՞քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որպեսզի ակտիվացնի բանկերի մասնակցությունն այդ ծրագրին:

Արցախբանկն ակտիվորեն մասնակցում է գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրին: Եվ հատկապես պետությունն է, որ հանդիսանում վարկերի մարման երաշխավորը:

Ինչո՞վ է պայմանավորված բանկի ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության եռամսյակային կրճատումը: Ինչո՞ւ են բարձր իրացվելիություն ունեցող ակտիվները նվազում եւ ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հաշվեկշռի այդ հոդվածը վերականգնելու ուղղությամբ: Ինչո՞ւ բանկի կողմից պետպարտատմսերում կատարվող ներդրումները կտրուկ կրճատվեցին, եթե համեմատենք 2010 թվականի հետ, երբ գրանցվեց ավելի քան կրկնակի աճ: Ինչպիսի՞ եկամտաբերությամբ պետական պարտատոմսերի է տիրապետում բանկը եւ որո՞նք են ավելի գերակշռում այդ պորտռֆելում` կարճաժամկետ, միջնաժամկետ, թե՞ երկարաժամկետ պարտատոմսերը:

Բանկի ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության տարեկան եւ եռամսյակային կրճատումը պայմանավորված է ՀՀ կենտրոնական բանկի օրենսդրական փոփոխութոյւններով, որի համաձայն, միջբանկային մեկօրյա վարկերը, որոնք ներգրավվել են NASDAQ OMX ARMENIA բորսայական հարթակ, չեն հանդիսանում բարձ իրացվելի ակտիվներ:

Աճի տեմպերի նվազումը բացատրվում է նրանով, որ եթե նախկինում բանկն իր միջոցները ներդնում էր արժեթղթերում, ապա այժմ, հիմնականում, իր միջոցները տեղափաշխում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերում: Բանկը տիրապետում է պետպարտատոմսերի, որոնց եկամտաբերությունը կազմում է 13.41%, ընդ որում, պետպարտատոմսերի պորտֆելում մեծ ծավալ են կազմում միջնաժամկետ պետպարտատոմսերը:

Բանկի կողմից նախատեսվո՞ւմ է արդյոք կապիտալիզացիա: Եթե այո, ապա ե՞րբ եւ ի՞նչ ծավալներով: Կփոփոխվի՞արդյոք բանկի բաժնետերերի կազմը: Ինչպիսի՞շահույթ է բանկն ակնկալում տարեվերջին (հաշվի առնելով, որ 2010 թվականից կապիտալիզացիան իրականացվում է բացառապես շահույթի հաշվին):

Համաձայն բանկի 2012-2013 թվականների զարգացման ռազմավարական պլանի, 2012 թվականին ընդհանուր կապիտալի աճը կապահովվի շահույթի մեծացման հաշվին: Ըստ Բանկի կանախեսումների, տարեվերջին զուտ շահույթը կկազմի մոտ 1.850.0 մլն.դրամ: Այդ ժամանակահատվածում Բանկը կանոնադրական կապիտալի համալրում, ինչպես նաեւ բաժնետերերի կազմի փոփոխություն չի նախատեսում:

Ինչպիսի՞ակնկալիքներ ունի Արցախբանկը քարտային շուկայում եւ ինչպիսին՞ է երեւանյան քարտապանների բաժինը բանկի քարտային պորտֆելում:

Վերջին տարիներին պահպանելով պլաստիկ քարտերի թողարկման բարձր տեմպերը, Բանկը հետագայում էլ մտադիր չէ իջեցել թողարկված քարտերի աճի սանդղակը, միաժամանակ զարգացնելով սպասարկման համապատասխան ենթակառույցները: Ըստ կանխատեսումների, տարվերջին ակտիվ պլաստիկ քարտերի թիվը կհասնի 32 հազարի, բանկոմատներինը` 41-ի, իսկ POS-թերմինալների թիվը` 90-ի: Երեւանյան քարտապանների բաժինը բանկի քարտային պորտֆելում կազմում է 5%:

Մինչեւ ընթացիկ տարին աճի տեմպերով ժամկետային ավանդները զգալիորեն գերազանցում էին ցպահանջ պարտավորություններին: Այս տարվանից պատկերը փոխվեց: Ինչո՞վ է պայմանավորված ցպահանջ պարտավորությունների զգալի աճը: Չի՞պատրաստվում արդյոք բանկը բարձրացնել ավանդային տոկոսադրույքները: Այդ դեպքում կվերանայվե՞ն արդյոք վարկային տոկոսադրույքները:

Ցպահանջ պարտավորությունների աճը բացատրվում է քարտային պրոդուկտների զարգացումով: Նոր ավանդների ներգրավման նպատակով բանկում պարբերաբար անց են կացվում ակցիաներ, որոնք գրավիչ են ինչպես տոկոսադրույքների, այնպես էլ առաջարկվող ավանդների ճկունության առումով: Շուկայի կոնյունկտուրայի փոփոխության դեպքում բանկը պատրաստ է վերանայել տոկոսադրույքները, ընդ որում, դեպի բարձրացման կողմը` դրամային ավանդների համար սահմանելով մինչեւ 15%, դոլարային ավանդների համար` մինչեւ 12%, իսկ վարկերի համար, դրամային` մինչեւ 24%, դոլարային վարկերի համար` մինչեւ 18%:

Ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, ժամկետային ավանդների եւ ընդհանուր կապիտալի ինչպիսի՞աճ է ակնկալում Բանկն 2012 թվականին, եւ որքանո՞վ դա կհամապատասխանի, կամ կգերազանցի, բանկի զարգացման ռազմավարությամբ նախատեսված սանդղակը:

Ըստ կանխատեսումների, Բանկի 2012 թվականի ցուցանիշները 6-ից մինչեւ 9%-ով կգերազանցեն բանկի ռազմավարությամբ նախատեսված սանդղակը, ակտիվների, պարտավորութոյւնների եւ կապիտալի մասերով կազմելով 24%, վարկային ներդրումների գծով` 20%, ժամկետային ավանդների գծով` 40%:

ԱրմԻնֆո

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունըՓաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունը
ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծումROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում
Էկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսիԷկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսի
Հայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել ՍանոսյանՀայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն. Գնել Սանոսյան
Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»  Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»
Գևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունըԳևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի է
Կառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համարԿառավարությունը փոխհատուցում կվճարի Տավուշում և Լոռիում ջրհեղեղից տուժած մեքենաների համար
Հայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներիցՀայկազ Ֆանյան. Վերջին 10 տարում 10 առաջատար ՏՏ սթարթափներ ներգրավել են շուրջ 490 մլն դոլար, հիմնականում՝ օտարերկրյա ներդրողներից
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել
Google-ի պատվիրակությունն առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է ՀայաստանGoogle-ի պատվիրակությունն առաջին անգամ աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Փաշինյանը պատրաստ է գազ գնել ԱլիևիցՓաշինյանը պատրաստ է գազ գնել Ալիևից
Փաշինյանը հայտարարել է նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշման մասինՓաշինյանը հայտարարել է նոր ԱԷԿ-ի վերաբերյալ ռազմավարական որոշման մասին
Բիզնեսի թվայնացում՝ ի՞նչպես և ի՞նչ ակնկալելԲիզնեսի թվայնացում՝ ի՞նչպես և ի՞նչ ակնկալել
Փաշինյանի մոտ քննարկել են 2025թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2025թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակները
Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափովՀին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով
Ձիթապտղի յուղով կարտոֆիլը Հայաստանում դելիկատես է դառնումՁիթապտղի յուղով կարտոֆիլը Հայաստանում դելիկատես է դառնում
"Ռոսատոմը" կուսումնասիրի Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը. Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման շրջանակում
Սևակ Միքայելյան. Էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումներըՍևակ Միքայելյան. Էկոնոմիկայի նախարարության օրակարգում են ենթակառուցվածքային բարեփոխումները
ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցությանԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության
Արմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակինԱրմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակին
«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները իրենց ներուժը կներկայացնեն Startup Alley-ում«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները իրենց ներուժը կներկայացնեն Startup Alley-ում
Քաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքովՔաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքով
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքինՖրանսիայի ԱԳ նախարարը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
Մոսկվայի Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանը FLYONE ARMENIA-ն ճանաչել է ճշտապահ փոխադրող
ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 մլն դրամի վնասՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 մլն դրամի վնաս
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրաՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա
 Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ
Փորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանանՓորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանան
Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայիՆախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակըՖինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը
Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույցՀայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույց
էկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտումէկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտում
Գևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներինԳևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին
ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունըՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունը
Հայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումիցՀայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումից
«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով
ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայաններըՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները
Արդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքովԱրդշինբանկ ՓԲԸ-ի և ML Mining ընկերության համագործակցության արդյունքում կխաղարկվի 400 բնակարան բացառիկ արժեքով
Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն էԳևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացիան ընտրություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն է
2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը2025թվի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրացվի հարկերի վճարումն ուշացնելու համար տուգանքը
Արմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանըԱրմսվիսբանկը կնքել է հուշագիր Վաղարշապատի համայնքապետարանի հետ՝ նպատակ ունենալով աջակցել քաղաքի շրջակա միջավայրի բարելավմանը
Բաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվիԲաբկեն Թունյան. Խրախուսական նորմերը չեղարկելու և ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ ՊԵԿ-ի նախագիծն առաջարկված տեսքով չի ընդունվի
Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համարՀայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար
Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվությունԱռանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններովՀայաստանն ու Հունգարիան ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ մտադիր են զարգացնել համագործակցությունը ոլորտային ուղղություններով
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմըԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը
ՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկՀՀ ԿԲ. Գործազրկության աճը և թույլ գնաճային միջավայրի պահպանումը տնտեսությունում ձևավորում են  թույլ միագումար պահանջարկ
Հայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերըՀայաստանը կվավերացնի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու և գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի մասին համաձայնագրերը
Հայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքերՀայաստանում սահմանվել են անապահովության նպաստի վճարումը մերժելու նոր հիմքեր
Հայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրըՀայաստանը կվավերացնի ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին ԱՊՀ համաձայնագիրը
Հայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մասՀայաստանը կդառնա Միջազգային արևային դաշինքի մաս
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,75%-ից մինչեւ 7,5%
Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԻդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է
Տեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկներըՏեղեկատվական ոլորտի աշխատողները, հանքարդյունաբերողներն ու ֆինանսիստները 5 անգամ ավելի շատ են ստանում՝ քան ուսուցիչներն ու բժիշկները
«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից«Չեմ հավատում», հայտարարել է փոխնախարարը տեղական փոխադրողներին, որոնք դժգոհում են թուրքական եւ վրացական փոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմաններից
ԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկանԱԺ պատգամավորն առաջարկում է արմատախիլ անել պետական գույքի ապօրինի սեփականաշնորհման, ապա նաեւ վաճառքի պրակտիկան
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95% - ով՝ Ռուսաստան - Հայաստան-ԱՄԷ "թանկարժեք երթուղու" հաշվին
Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում էՀայաստանը ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների իրականացման մասին համաձայնագրի վավերացման վերջնագծում է
2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ2023 թվականին մասնավորեցվել են երկու պետական ընկերությունների բաժնետոմսերը, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել 3,7 մլրդ դրամ. Պետական գույքի կոմիտեի պետ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
20.09.2024
RUB4.180.01
USD387.27-0.48
EUR432.15-1.08
GBP514.49-0.95
CAD285.43-0.99
JPY26.85-0.31
CNY54.880.00
CHF455.99-2.72