Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 17:37
ՙՇեն Կոնցեռնը՚ մարել է 500 մլն.դրամ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի հինգերորդ տրանշը
ԱրմԻնֆո. Հայաստանում շինանյութերի խոշորագույն արտադրող`ՙՇեն Կոնցեռն՚ ընկերոությունը նախօրեին մարել է 500 մլն.դրամ ծավալով կորպորատիվ պարտատոմսերի հինգերորդ տրանշը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, պարտատոմսերի հիգերորդ թողարկումը տեղի էր ունեցել 2010 թվականի սեպտեմբերին: Թողարկման եկամտաբերությունը կազմել է 12.5%, իսկ յուրաքանչյուր պարտատոմոսի անվնական արժեքը` 10 հազ.դրամ: Ներկայումս NASDAQ OMX Armenia բորսայում շրջանառվում է ընկերության 1.5 մլրդ.դրամ ծավալով պարտատոմսերի վեցերորդ տրանշը, որի թողարկումը կազմակերպվել էր անցյալ տարվա նոյեմբերին, փակ բաժանորդագրության միջոցով: Շուկայից ստացված գումարներն ընկերությունն ուղղել է շինանյութերի մշակման նոր արտադրամասերի շինարարությանը, ինչպես նաեւ դրանց արդիականացմանը:
Հիշեցնենք, որ ընկերությունն առաջին անգամ կորպպորատիվ պարտատոմսերի շուկա դուրս եկավ 2006 թվականին, 40 մլն.դրամ թողարկման ծավալով, դառնալով Հայաստանի կորպորատիվ արժեթղթերի շուկայի առաջամարտիկը: Առաջիկայում ընկերություւնը նախատեսում է արտարժութային բոնդերի թողարկում, պատրաստվում է իրականացնել նաեւ IPO:
Նշենք, որ ՙՇեն Կոնցեռնը՚ հիմնադրվել է 1995 թվականին եւ հանդիսանում է ՀայՌեսուրսԻմպեքս պետական ձեռնարկության իրավահաջորդը: Ներկայումս ընկերոութւունը զբաղվում է շինանյութերի արտադրությամբ եւ իրացումով: Ընկերությունն ակտիվ գործունեություն է իրականացնում նաեւ Վրաստանում: Ներկայումս աշխատում է սեփական հումքի բազայի ստեղծման ուղղությամբ եւ տարածաշրջանում ամենախոշոր գիպսի հանքավայրը: 2009 թվականին, պայմանագրի ավրտից հետո, ընկերության կապիտալից դուրս եկավ EBRD-ն: Սակայն, ներկայումս ընկերությունը կրկին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել EBRD-ի հետ, կապիտալին երկրորդ անգամ մասնակցելու կապակցությամբ: