Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2012 17:58
ՙՌԵՍՈ-արանտիան՚ Երևանում անցկացրել է ապահովագրության վերաբերյալ առաջին վարպետության դասը
ԱրմԻնֆո. Ռուսաստանում խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը`ՙՌԵՍՈ-արանտիան՚, նախօրեին Երևանում ապահովագրության վերաբերյալ անվճար սեմինար է անցկացրել`բիզնես թրեյներներ Իվան Ռիբկինի և Էդուարդ Պարադի մասնակցությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մարքեթինգի ծառայությունում: Վարպետության դասը, աղբյուրի տվյալներով, անց է կացվել հոկտեմբերի 11-ին «Մոսկվայի տունե մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում:
Վարպետության դասը բաղկացած է եղել երկու թեմատիկ ուղղություններից`«Ապահովագրական ընկերությունների և գործակալների ազդեցությունն ապահովագրական մշակույթի զարգացման վրաե, «Կամավոր ապահովագրատեսակների վաճառքի զարգացման գործնական մեթոդներե:
Առաջին մաստեր կլասին մասնակցել են «ՌԵՍՈե ընկերության առաջատար գործակալներ և գործակալական խմբի ղեկավարներ ՀՀ բոլոր մարզերից: Երկրորդ մաստեր կլասին մասնակցել են հայաստանյան ապահովագրական շուկայի ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ ԿԲ աշխատակիցներ: Հանրաճանաչ մասնագետները ներկայացրել են ոլորտում իրենց բազմամյա փորձը և կամավոր ապահովագրատեսակների առաջմղման բազմաթիվ արդյունավետ մեթոդներ: