Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2012 17:30
Անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 5.3%
Արմինֆո: Անվանական աշխատավարձը Հայաստանում 2012 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3%, կազմելով 118.225 դրամ ($ 295): Իսկ միայն սեպտեմբերին աճել է 0,4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, բյուջետային աշխատղների աշխատավարձը հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 4,6%, մինչեւ 94.721 դրամ ($ 237): Իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 5.5%, կազմելով 145,532 դրամի ($ 364): ՄԻայն սեպտեմբերին բյուջետայինների աշխատավրձն աճել է 2.2%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավրձը`նվազել 1%:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 400.21 դրամ/դոլար, բայց միայն սեպտեմբերին` 408.64 դրամ/դոլար: