Շաբաթ, 20 Հոկտեմբերի 2012 17:20
Հայաստանի ապահովագրական ընկերությունների շահույթը մեկ տարում նվազել է ավելի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանում գործող 7 ապահովագրական ընկերությունների շահույթը մեկ տարում նվազել է ավելի քան 2 անգամ, 2012 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով կազմելով 1.1 մլրդ դրամ ($ 2.7 մլն):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ամենաբարձր շահույթը 2012-ի 3-րդ եռամսյակում տարեկան կտրվածքով գրանցել է ՌԵՍՈ-ն, տարվա առաջին 9 ամիսներին պահովելով 345.4 մլն.դրամի զուտ շահույթ եւ 53.5% աճ: Երկրորդ տեղում է ՌԱՍԿՈ-ն` 336 մլն դրամ (ֆինանսական ցուցանիշներով ընկրությունը շուկայում զբաղեցնում է վերջին տեղը): Եռյակում է նաեւ Նաիրի Ինշունարնսը` 259,4 մլն դրամ: Նվազագույն շահույթը գրանցել է Ռոսգոսստրախ-Արմենիան` 59,2 մլն դրամ: Իսկ Սիլ Ինշուրանսը եռամսյակը եզրափակել է 103.5 մլն դրամ զուտ վնասով:
Իսկ միայն երրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերություններն ապահովել են 930 մլն դրամի զուտ շահույթ, ռամսյակի կտրվածքով գրանցլով ավելի քան կրկնակի աճ: Ընդ որում, զուտ շահույթի գծով առաջին տեղում է անանտ Ինշուրանսը` 487 մլն դրամ, իսկ նվազագույն շահույթը` ԻՆՈ Արմենիան` 42.7 մլն դրամ: Երրորդ եռամսյակը վնասով է եզրափակել Սիլ Ինշուրանսը` 133 մլն դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկան 2012 թվականի 3-ր եռամսյակում աճել է 22.5%- կամ 5 մլրդ դրամով, մինչեւ 30 մլրդ դրամ ($ 73.8 մլն): Ընդ որում, ապահովագրական հատուցումներն աճել են 63%, իսկ տարեկան կտրվածքով`ավելի քան 2 անգամ, մինչեւ 9.8 մլրդ դրամ: