Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 19:35
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման համար մակրոտնտեսական նախադրյալներ չկան, կարծում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ ղեկավարը
ԱրմԻնֆո. Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման համար մակրոտնտեսական նախադրյալներ չկան: Այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի ուսև: Նրա ասելով, բանկային հատվածն այսօր ավելի շատ կախված է այլ մակրոտնտեսական ցուցանիշներից, քան` վերաֆինանսավորման տոկոսադրույքից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը հոկտեմբերի 9-ի նիստում որոշել է հերթական անգամ 8 տոկոսի մակարդակում պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մոտակա հեռանկարում, Խորհրդի գնահատմամբ, մասնավոր սպառման բարձր մակարդակի և սպասվածից ավելի տնտեական աճի պատճառով ինֆյացիոն ճնշումը ներքին շուկայում պահպանվում է: Ինչի առնչությամբ Հայաստանի ԿԲ նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՀՀ ԿԲ խորհուրդը 2011 թվականի ապիրիլի 12-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 8,5-ից մինչև 8 տոկոս:
AmRating վարկանշային գործակալության վերլուծաբանների կարծիքով, շուկայում տոկոսադրույքների նվազումը բանկերին թույլ կտար հաղթահարել ավելորդ իրացվելիության հիվանդությունը և վերականգնել պահանջարկի և առաջարկի միջև հաշվեկշիռը բանկային համակարգում: Հաշվեկշռի ապահովումը, կարծում են վերլուծաբանները, հնարավոր է բացառապես գործարար միջավայրի աշխուժացմամբ, ինչը հանգեցնում է վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի աճի: Չնայած այն հանգամանքին, որ շուկայում ճգնաժամային նյարդայնության վիճակն աստիճանաբար տեղը զիջում է հետճգնաժամային հանդարտությանը, տոկոսադրույքների բարձր մակարդակը վկայում է ռեսուրսների նկատմամբ պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռն ապահովող շուկայական մեխանիզմների խափանումների առկայության մասին: Չի բացառվում, որ առավել հաշվեկշռվածության կարելի էր հասնել դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմման միջոցով, սակայն կարգավորողի կողմից ինֆյացիայի նպատակային մակարդակի հասնելը և արտաքին ինֆյացիոն ռիսկերի հաշվառումը ցածր դիվերսիֆիկացման և տնտեսության այլ հիվանդությունների կտրվածքով զսպում է շուկայի աշխուժացման գործընթացը` այն պահելով, այսպես կոչված, ՙոսկե միջինի՚ որոշակի մակարդակում: Ամենայն հավանականությամբ, կարծում են վերլուծաբանները, այդ ստատուս-քվոն շուկայում կպահպանվի մինչև 2013 թվականի ՙքաղաքական՚ փետրվարը: