Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2012 15:11
Անելիք Բանկը ՀՊՏՀ-ի ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի պլաստիկ քարտեր` հատուկ պայմաններով
Արմինֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրի ArCa ՙՀՈԱՏԱՐ՚ և ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտերը հատուկ պայմաններով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՀՊՏՀ-ի բոլոր այն ուսանողները, ովքեր սովորում են անվճար հիմունքներով, կկարողանան ձեռք բերել ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտն առանց չնվազող մնացորդի և 50% զեղչով տարեկան սպասարկումից:
Հիշեցնենք, որ քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները ստանում են նաև մինչև 50 % զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև կատարում են գնումներ ինտերնետով և ամենուր:
ՀՊՏՀ բոլոր այն աշխատակիցները, ովքեր կենսաթոշակառու են, կկարողանան ձեռք բերել ՍԹԱՐ առևտրային ցանցի և ԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցի հետ համատեղ թողարկված ArCa Classic ՙՀՈԱՏԱՐ՚ քարտ` անվճար, իսկ ոչ կենսաթոշակառուները` առանց չնվազող մնացորդի: Հիշեցնեմ, որ ՙՀՈԱՏԱՐ՚ քարտի քարտապանները ստանում են 5% զեղչ ԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս, իսկ քարտի հետևի ՙԲԱՌ՚ կոդի շնորհիվ ավտոմատ դառնում ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կուտակում միավորներ` ՍԹԱՐ առևտրային ցանցում քարտով գնումներ կատարելիս: Ի տարբերություն այլ ՍԹԱՐ քարտատերերի, տվյալ քարտը հնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների:
ArCa Classic ՙՀՈԱՏԱՐ քարտի քարտապանները նույնպես օգտվում են Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` գրեթե 500 վաճառակետերում ստանալով մինչև 50% զեղչ՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, ակտիվ քարտերի 44 հազար քանակով Անելիք Բանկը 2012 թվականի ապրիլի 1- դրությամբ գտնվում է առաջատար տասնյակում, արտեղ Visa քարտերը կազմում են 47%: Տարկան կտրվածքով բանկի ակտիվ քարտերի թիվը ավելացել է 20%, հիմնականում միջազգային քարտերի թվի ավելացման հաշվին: Տեղին է նշել, որ Հայաստանի քարտային շուկայում Անլիք Բանկն առաջինն էր, որը ArCa քարտերի թողարկումից եւ սպասարկումից բացի ձեռնամուխ եղավ նաեւ Visa եւ MasterCard միջազգային քարտերի սպասարկմանը (30 հազ.քարտ): Բանկի բանկոմատների թիվը կազմում է 41, որից 34-ը տեղակայված է Երեւանում: Բանկի սեփական POS-թերմինալների թիվը կազմում է 430 (3 տեղ):