Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2012 18:34
Արարատբանկը նոր բաժնետեր է ներգրավել` բելգիական Incofin Investment Management կառավարիչ ֆոնդին
ԱրմԻնֆո. Արարատբանկը եւ բելգիական Incofin Investment Management (Incofin IM) միկրոֆինանսական կառավարիչ ֆոնդը հոկտեմբերի 29-ին համաձայնագիր են ստորագրել ֆոնդի կողմից բանկի կապիտալի 10% մասնակցության մասին: Արարատբանկի կողմից փաստաթուղթն ստորագրել են Բանկի Խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը եւ Վարչությա նախագահ Աշոտ Օսիպյանը, իսկ Incofin Investment Management-ի կողմից` ներդրումների գծով պատասխանատու (Chief Investment Officer) իրտ Պետերմանսը (Geert Peetermans):
ՙՆոր բաժնետիրոջ հայտնվելը կամրապնդի Արարատբանկի դիրքերը Հայաստանի բանկային շուկայում եւ նոր հնարավորություններ կբացի վարկավորման հատվածում, հատկապես ՓՄՁ ոլորտում, քանի որ բանկի վարկային պորտֆելի 1/3-ն այդ հատվածինն է՚,-նշել է փաստաթղթի ստորագրմանը ներկա գտնված` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նկատել է, որ վերջին տարիներին բանկն ապահովել է վարկերի 99% վերադարձ, եւ սեպտեմբերի 30-ի դրությամբ չաշխատող վարկերի բաժինը վարկային ընդհանուր պորտֆելում կազմել է 1.3%: ՙՍա վկայում է ռիսկ-մենեջմենտի արդյունավետ մեխանիզմի մասին, ինչը հանդիսանում է բանկ կայուն եւ երկարաժամկետ զարգացման գրավականը՚,-ընդգծել է ՀՀ ԿԲ ղեկավարը: Բանկի մյուս ձեռքբերումների շարքում Արթուր Ջավադյանն առանձնացրել է նրա ակտիվ մասնակցությունը երկրի կապիտալի շուկային, հիշեցնելով, որ արտարժութայինն պարտատոմսերի առաջին թողարկումն իրականացվեց հենց Արարատբանկի կողմից:
Իր հերթին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ օտարերկրյա կապիտալի մասնակցությունը հայկական բանկում կնպաստի ոչ միայն բանկի եւ ֆինանսական հատվածի, այլ նաեւ երկրի տնտեսության զարգացմանը: Մյուս կողմից, ինչպես նշել է Արարատբանկի Խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, նոր բաժնետիրող մասնակցությունը բանկի համար մեկ նոր քայլ է կորպորատիվ կառավարման սկզբունքների զարգացման գործում: ՙԱրարատբանկն առաջիններից էր, որը կազմակերպության կարգավիճակը ՓԲԸ-ից փոխեց ԲԲԸ-ի, ներգրավելով ինստիտուցիոնալ նոր բաժնետիրոջ, ի դեմս EBRD-ի՚,-ընդգծել է Բեգլարյանը:
իրտ Պետերմանն ել իր հերթին հավելել է, որ ընկերության նպատակը ֆինանսական ներդրումների իրականացումն է, որոնք կունենան սոցիալական ուղղվածություն, ամասնավորապես, գյուղվարկավորում, եւ ՓՄՁ վարկավորում: ՙՀայաստանում մեզ գրավեց այն, որ ֆինանսական համակարգն արդյունավետ կարգավորման պայմաններում ցուցադրում է կայուն աճ՚,-նշել է նա, հավելելով, որ իր կողմից ներկայացված կազմակերպությունը պատրաստ է գյուղատնտեսական վարկավորման ոլորտում Արարատբանկին ցուցաբերել ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական աջակցություն:
ՙԱրարատբանկի ղեկավարությունը ձգտում է ներդնել ռիսկի գնահատման եւ կորպորատիվ կառավարման ամենաժամանակակից տեխնոլոգիաներ: Մենք վստահ ենք, որ Incofin Investment Management մասնակցությունը բանկին թույլ կտա ձեւավորել վարկավորման նոր գործիքներ, բանկային նոր ծառայութոյւններ, ինչպես նաեւ կակտիվացնի գյուղվարկավորումը՚,-նշել է Ա.Օսիպյանը: ԱրմԻնֆո գործակալության հարցին, որքանո±վ նոր բաժնետիրոջ ներգրավումը կփոփոխի մյուս բաժնետերերի մասնակցության չափերը, վարչության նախագահը նշել է, որ բանկը կիրականացնի բաժնետոմսերի փակ թողարկում, 5-6 մլն.դոլար ծավալով, կանոնադրական կապիտալը մեծացնելով 10%-ով: Ըստ Օսիպյանի, գործարքը կիրականացվի 2 փուլով` մինչեւ տարեվերջ եւ հաջորդ տարի:
Նշենք, որ, համաձայն Արարատբանկի ֆինանսական հաշվետվությունների, 2012 թվականի 9 ամիսներին բանկի ակտիվներն աճել են 13%, սեպտեմբերի վերջին կազմլով 98.9 մլրդ դրամ, վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում աճել են 10, 3%, մինչեւ 48.7 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներ` 25.4%, մինչեւ 17.3 մլրդ դրամ: Բանկի կանոնադրական կապիտալը երրորդ եռամսյակի ավարտին կազմել է 9,148.006 մլն.դրամ, ընդհանուր կապիտալը` 14,811.670 մլն.դրամ:
Արարատբանկի բաժնետերերն են` EBRD-ն`25%+1բաժնետոմս, իսկ բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ՙՖլեշ՚ ընկերության նանախագ Բարսեղ Բեգլարյանին:
Բելգիական Incofin Investment Management ընկերությունը կառավարում է ներդրումային ֆոնդերի, որոնք ներդրումներ են իրականացնում ավելի քան 40 երկրների միկրոֆինանսական կազմակերպություններում: Ընկերության կողմից կառավարվող Impulse Rural Fund հիմնադրամը ներդրումներ է կատարում զարգացող երկրների միկրոֆինանսական կազմակերպություններում, որոնք մասնագիտանում են գյուղատնտեսության ոլորտում, ընդ որում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Ադրբեջանում:
Բելգիական կառավարող ֆոնդը վարկային ներդրումներ ունի իրականացրած` ACBA-Credit Agricole Բանկում, Ինեկոբանկում, ՊրոԿրեդիտԲանկում ¥ ProCredit Holding-ի միջոցով¤, Ֆինքա եւ SEF վարկային կազմակերպությունում: Ընկերության ֆինանսական ներդրումների կազմում Հայաստանի բաժինը կազմում է 10%: Incofin IM-ի համար որպես հիմական ներդրողներ է հանդես գալիս բելգիական VDK Spaarbank ընկերությունը: