Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 14:01
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում եռամսյակային աճով առաջատարն է անշարժ գույքի գործարքների ոլորտը, իսկ ծավալներով`առեւտրի հատվածը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում եռամսյակային աճով առաջատարն է անշարժ գույքի գործարքների ոլորտը, իսկ ծավալներով`առեւտրի հատվածը:
Մասնավորապես, անշարժ գույքով գործարքների ծավալը երրորդ եռամսյակում աճել է 52,7%, մինչեւ 16.7 մլրդ դրամ ($ 41.1 մլն), իսկ առեւտրի հատվածին է ուղղվել 321,9 մլրդ դրամի ($ 792.4 մլն) վարային միջոցներ, գրանցելով եռամսյակային 1,6% անկում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, եռամսյակային աճով երկրորդ տեղում է գիտության ոլորտը` 18.2%, մինչեւ 4 մլրդ դրամ ($ 9.8 մլն), իսկ ծավալներով երկրորդ տեղում են սպառողական վարկերը` 272,2 մլրդ դրամ ($ 670 մլն), եռամսյակային աճը` 4.5%: Եռամսյակային աճով երրորդ տեղում է տեղեկատվության եւ կապի ոլորտը`16.6%, մինչեւ 10.3 մլրդ դրամ ($ 25.3 մլն), իսկ ծավալով` վերամշակող արդյունաբերությունը` 172,3 մլրդ դրամ ($ 424.1 մլն), եռամսյակային աճը` 3.3%:
Բանկերի կողմից շինարարության ոլորտին է ուղղվել 103.3 մլրդ դրամ ($ 254.3 մլն), իսկ հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 123.4 մլրդ դրամ ($ 303.7 մլն.), գրանցելով 2,2% աճ: Էներգետիկայի ոլորտում, բանկերի վարկային ներդրումները կազմել են 97.2 մլրդ դրամ ($ 239.3 մլն), գրանցելով եռամսյակային 1.1% աճ:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հայկական բանկերն էապես կրճատվել են վարկավորման ծավալները մշակույթի, հանգստի եւ ժամանցի ոլորտներում` 23.9%, մինչեւ 4.3 մլրդ դրամ ($ 10.6 մլն):
Բանկերի միագումար ընդհանուր վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում աճել է 2.3%, մինչեւ 1.53 տրլն.դրամ ($ 3.75 մլրդ), կամ ակտիվների 65.3%-ը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ, 465 մասնաճյուղերով (2012-ի հուլիսի 1-ի` 461 մասնաճյուղի փոխարեն)