Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 22:35
Հայաստանի դրամական զանգվածը սեպտեմբերին աճել է 2.1%, մինչեւ 1.267 տրլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի սեպտեմբերին աճել է 2.1% ¥26 մլրդ.դրամով¤, հոկտեմբերի 1-ին կազմելով 1.267 տրլն.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 24.2%:
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրկադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը հոկտեմբերի 1-ին կազմել է 355.4 մլրդ դրամ (դրամական զանգվածի 28%-ը), հաշվետու ամսում աճելով 0.1%, իսկ տարեկան աճը կազմել է 11%:
ՀՀ դրամով ավանդների բաժինը կազմել է ընդհանուր դրամական զանգվածի 26.4%-ը կամ 333.7 մլրդ դրամ (սեպտմբերին կրճատվելով 3.6%, իսկ տարեկան կտրվածքով աճելով` 22.8%), իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 45.6% կամ 578.2 մլրդ դրամ (սեպտեմբերին աճելով 2.5%, իսկ տարեկան կտրվածքով` 34.9%):
Արտաքին զուտ ակտիվները 2012 թվականի օգոստոսի վերջին արձանագրել են մինուսային 154.2 մլրդ դրամի արդյունք, մեկ ամսում կրճատվելով 2%, տարեկան կտրվածքով դրական մակարդակից անցնելով բացասական մակարդակի: Ներքին ակտիվներն սեպտեմբերին աճել են 2.1%, տարեկան կտրվածքով աճելով 46.6%, կամզելով 1.421 տրլն. դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է մինուսային 26.9 մլրդ դրամ, սեպտեմբերին կրճատվելով 11.7%, իսկ տարեկան կտրավածքով` 53.4:
Տնտեսության բաժինը կազմել է 1,604 տրլն.դրամ է, սեպտեմբերի աճը` 1.2%, իսկ տարեկան աճը` 31.6%: Այս գումարի մեջ ոչ ֆինանսական հաստատությունների բաժինը կազմել է 946.7 մլրդ դրամ (սեպտեմբերի աճը` 1.6%, իսկ տարեկան աճը` 33.3%), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 611 մլրդ դրամ (սեպտեմբերի աճը` 0,5%, իսկ տարեկան աճը` 28.1%), իսկ առեւտրային ձեռնարկությունների բաժինը կազմել է 22.1 մլրդ դրամ (ամսական անմումը`1.5%, իսկ տարեկան աճը` 76.2%):