Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 19:44
NASDAQ OMX Armenia-ն գործարկում է ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը
ԱրմԻնֆո. Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Նոր հարթակում կկազմակերպի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
2013թ.-ին նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ռեսուրսներովª շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ, որը ներկայումս ներառում է նաև 2010թ.-ի ապրիլից սպասարկվող օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակը:
ՙՍա ևս մեկ կարևոր քայլ է բորսայական ծառայությունների ընդլայնման և նոր ֆինանսական գործիքներ շուկային առաջարկելու գործում: Ներկայումս մենք արդեն ապահովում ենք բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, ռեպո պայմանագրերի, օվերնայթ վարկերի և ժամկետային վարկային ռեսուրսների առևտուրը և քլիրինգը՚,- ասաց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լխավոր տնօրենª Կոնստանտին Սարոյանը:
Ակնկալվում է, որ ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը կդառնա Բորսայի կողմից կազմակերպվող ամենամեծ շուկաներից մեկը: Օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ այն կստեղծի ակտիվների առավել արդյունավետ և ճկուն կառավարման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար և թափանցիկ գնագոյացմանը:
ՙԺամկետային վարկային ռեսուրսների հարթակն իր էությամբ բացառիկ է ֆինանսական շուկաների համար, քանի որ համատեղում է անանուն երկկողմանի աճուրդը և գրավի կենտրոնացված կառավարումը, որի ամբողջ գործընթացը ղեկավարվում է բարդ ծրագրային համակարգերի միջոցով: Մեր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ այսօր մենք շուկային առաջարկում ենք նորարարական լուծումներով սկզբունքորեն նոր ֆինանսական գործիք՚,- նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լխավոր տնօրենի տեղակալª պրն Կարեն Զաքարյանը:
Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու են ՀՀ առևտրային բանկերը: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչև 13:00-ը: Առևտրային նստաշրջանի փակմանը հաջորդող տաս րոպեների ընթացքում կանցկացվի հետառևտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել և ստանալ տվյալ առևտրային օրվա ընթացքում ձևավորված միջին կշռված տոկոսադրույքով:
Հիշեցնենք, որ դեռ 2010 թվականի ապրիլին բորսայում գործարկվեց միջբանկային կարճաժամկետ վարկերի օվերնայթ հարթակը: 2012 թվականի 10 ամիսներին այդ հարթակում իրականացված գործարքների ծավալը կազմել է 12 մլն.դոլար:
Նշենք, որ ֆոնդային բորսայի ամենաակտիվ հարթակներն են արտարժույթի եւ միջբանկային կարճաժամկետ օվերնայթ վարկերի հարթակները: Կորպորատիվ պարտատոմսերի հարթակում ներկայումս շրջանառվում են ընդամենը 5 թողարկողների արժեթղթեր, իսկ ցուցակման գործընթացում են 3 ընկերությունների` ՙԱրփա-Սեւան՚, ՙՀայէկոնոմբանկ՚ եւ ՙԱրցախ ՀԷԿ՚ ընկերությունների բաժնետոմսեր ¥բորսայական ՙA՚ եւ ՙB՚ դասեր¤: