Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 18:37
Հայաստանի բանկերի հիփոթեքային պորտֆելի աճը 2012 թվականի 3-րդ եռամսյակում դանդաղել է` 7%-ից մինչեւ 2.6%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը 2012 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել է 124.2 մլրդ դրամ ($ 305.6 մլն), կամ ընդհանուր վարկային պորտֆելի 7.9%-ը: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 20.8%, իսկ երրորդ եռամսյակում դանդաղել է` 7%-ից մինչեւ 2.6%, ինչը պայմանավորված է եղել 2008 թվականի 4-րդ եռամսյակում ճի տեմպերի դանդաղումով: Համեմատության համար նշենք, որ 2007 թ. 3-րդI եռամսյակում այս ցուցանիշն աճել է 33.8% էր, 2008 թվականին դանդաղելով 15.3%, կտրուկ 1.9% անկում գրանցելով 2009 թվականին, իսկ 2010 թվականին աճելով 3.4%, իսկ 2011 թվականին` 5%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռնկինգի, հիփոթեքային վարկավորման գծով առաջատարների եռյակում են HSBC Բանկ Հայաստանը`14.4 մլրդ, Հայբիզնեսբանկը` 13.8 մլրդ եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը`13.4 մլրդ դրամ: Առաջատրների հնգյկի մասնաբաժինը կազմել է բանկային համակարգի ընդհանուր հիփոթեքային պորտֆելի ավելի քան 53%-ը:
21 բանկերից եռամսյակային ամենամեծ աճ է ապահովվել Մելլաթ Բանկը (17%, 19 տեղ), իսկ ամենաբարձր տարեկան աճը` Արմսվիսբանկը (62.1%, 15 տեղ): Եռամսյակային եւ տարեկանամենամեծ անկում է արձանագրել է ՊրոԿրեդիտԲանկը` համապատասխանաբար 9.8% եւ 31.6% (20 տեղ): Հիփոթեքային պորտֆելի տարեկան անկում է գրանցվել երեք բանկերում, իսկ եռամսյակային` 5 բանկերում: Հայաստանի հիփոթեքային շուկայում գործում են Հայաստանի բոլոր բանկերը:
Նշենք, որ հիփոթեքային շուկային աջկցելու նպատակով 2009 թվականին ստեղծվեց ՙԱզգային հիփոթեքային ընկերությունը՚, իսկ հետագայում, կառավարության ծրագրի շրջանակներում սկսեց գործել ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚ վարկային կազմակերպությունը, որը նախատեսված էր վերաֆինանսավորելու հիփոթեքային վարկերը: Դրանից բացի, Հայաստանում հիփոթեքային ծրագրերն իրականացնում են նաեւ KfW, IFC, ՎԶԵԲ հիփոթեքային ծրագրերը: