Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 17:37
Արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը սեպտեմբերին նվազել է 1.2%, իսկ անվանական արդյունավետ փոխարժեքը` 1.4%
ԱրմԻնֆո. Արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը 2012 թվականի սեպտեմբերին նվազել է 1.2%, հոկտեմբերի 1-ին կազմելով 119: Այս մասին նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկգրում: 
Ընդ որում, 2012 թվականի երրորդ եռամսյակում  իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 6.7%: Հիշեցնենք, որ 2012 թվականի ընթացքում այս ցուցանիշի աճ արձանագրվել է միայն հունվարին, իսկ մյուս ամիսներին դիտվել է անկում:
ՄԻեւնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը սեպտեմբերին նվազել է 1.4%, կազմելով 210.4: Ընդ որում, այս ցուցանիշի եռամսյակային անկումը կազմել է 2.4%, իսկ տարեկան անկումը` 5%: Նշենք, որ 2012 թվականին անվանական արդյունավետ փոխարժեքը ցուցադրեց շարունակական անկում, սկսած հունվարից մինչեւ ապրիլ, իսկ աճ արձանագրվեց միայն մայիսին եւ հուլիսին: