Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 21:23
Մեկ տարում լոմբարդների թիվը Հայաստանում աճել է 11-ով, իսկ տարադրամի փոխանակման կետերի թիվը կրճատվել է 10-ով
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի փոխանակման կետերի թիվը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 238, սեպտեմբերին աճելով 4-ով, երրորդ եռամսյակում` 2-ով, իսկ տարեկան կտրվածքով նվազելով 10-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման, Հայաստանում գործող գրավատների թիվը սեպտեմբերին ավելացել է եւս մեկով, երրորդ եռամսյակում` 2-ով, իսկ տարեկան կտրվածքով`11-ով, կազմելով 145:
Հայաստանի բանկային համակարգում ընդգրկված են 22 բանկեր (այդ թվում, Համահայկական բանկը), որոնց թիվն անփոփոխ է 2010 թ. հուլիսից ի վեր: 15 բանկերի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալը գերազանցում է 50%-ը, 12-ի մոտ` ավելի քան 95%-ը: Հայաստանի բանկերի համախառն կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է կապիտալի 75.55%-ը (սեպտմբերին աճելով 0.85%, իսկ տարեկան կտրվածքով` 0.15 կետով): Բանկերից 17-ը հանդիսանում են փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ), 4 բանկեր` բաց բաժնետիրական ընկերություններ (ԲԲԸ` Հայէկոնոմբանկ, Հայկական Զարգացման Բանկ, Արարատբանկ, Համահայկական բանկ) եւ մեկ բանկ` հանդիսանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ`Պրոմեթեյ Բանկ¤:
ործող վարկային կազմակերպությունների թիվը Հայաստանում հոկտեմբերի 1-ին կազմել է 32, տարեկան կտրվածքով ավելանալով 1-ով: 13 ընկերության կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալը կազմել է 33.5%, ամսական կտրվածքով կրճատվելով 1.3 կետով, երրորդ եռամսյակում` 1,6 եւ տարեկան կտրվածքով` 6.3 կետով: ՈՒՎԿ-ներից 8-ի մոտ այդ բաժինը գերազանցում է 50%-ը, իսկ 5-ի մոտ` կազմում է ավելի քան 95%:
2012-ի սեպտեմբերին Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թիվը կազմել է 7, որոնցից 4-ի կապիտալում առկա է օտարերկրյա կապիտալի բաժինը, իսկ 3-ի մոտ այն գերազանցում է 50%-ը: Ապահովագրական բրոքերների թիվը Հայաստանում հոկտեմբերի 1-ին կազմել է 4` ՙՓրայմ Ինշուրանս Բրոքերս՚, ՙԼիդեր՚, ՙՌեզոլյուշն՚, ՙՄիտրա՚:
Արժույթի դիլերներ այլեւս չկան, իսկ արժեթղթերի շուկայի բրոքերների թիվը 2012 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 30, մեկ տարում աճելով 1-ով, որոնցից 21-ը բանկեր-բրոքերներ են, իսկ 9-ը` բրոքերական ընկերություններ:
Հաշվետու թողարկողների թիվը Հայաստանում հոկտեմբերի 1-ին կազմել է 15, իսկ վճարա-հաշվարկային կազմակերպությունների թիվը` 7:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկերի կանոնադրական կապիտալներում առկա է ռուսական, ուկրաինական, ղազախական, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, անգլիական, ավստրիական, շվեյցարական, արգենտինական, լիբանանյան, իրանական կապիտալները, ինչես նաեւ ՎԶԵԲ-ի, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա) միջոցները: Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում առկա է լատվիական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական եւ ռուսական կապիտալների մասնակցությունը: 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 28 ունիվերսալ վարկային կազմակերպություն (այդ թվում` 4 հիփոթեքային), 3 լիզինգային եւ 1 վարկային միություն: