Երեթշաբթի, 20 Նոյեմբերի 2012 17:17
Թանկարժեք մետաղների գները տարեսկզբից աճել են մոտ 14 տոկոսով
ԱրմԻնֆո. Թանկարժեք մետաղների գները Հայաստանում տարեսկզբից աճել են 13.6%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել արծաթի, պլատինի եւ ոսկու 16.4% թանկացումով, իսկ այդ ընթացքում պալադիումը թանկացել է 5.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, այդ ժամանակահատվածում արշաթը թանկացել է 18%, պլատինը` 17.2%, ոսկին` 13.8%: Նոյեմբերին թանկարժեք մետաղները թանկացել են 0.6%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել պալադիումի` 2.2% եւ արծաթի` 1.1% թանկացումով, իսկ այդ ընթացքում ոսկու եւ պլատինի գներն ընկել են աննշան ` 1.1% թանկացումով, իսկ այդ ընթացքում ոսկու եւ պլատինի գներն ընկել են աննշան չափերով: 2012 թվականի հոկտեմբերին թանկարժեք մետաղները թանկացել են 2.2%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ոսկու, պլատինի եւ արշաթի գների 4% աճով եւ պալադիումի 3.3% էժանացումով:
Եռամսյակային կտրվածքով թանկարժեք մետաղների գները Հայաստանում փոփոխվել են հետեւյալ ձեւով. առաջին եռամսյակում աճել են 10.1% (ոսկի` 3.9%, արշաթ` 10.7%, պլատին`16.5%, պալադիում` 9.4%), երկրորդ եռամսյակում`1,5% - ով նվազել են (արծաթ` 5.4%, իսկ պլատին` 3.7%, պալադիում` 1.8%, ոսկի` 4.7%): Տարեսկզբից թանկրժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, արծաթի եւ պլատինի գների զգալի աճի (11-12%) շնորհիվ, իսկ սեպտեմբերին` 8.5%, արծաթի զգալի թանկացման (11.9%) շնորհիվ, իսկ ոսկու, պլատինի եւ պալադիումի գներն աճել են մոտ 7%:
Ըստ աղբյուրի, այս շաբաթ արծաթի, պլատինի եւ պալադիումի 1.8% թանկացումը, ոսկու աննշան ¥0.4%¤ թանկացման շնորհիվ գրանցվել է թանկարժեք մետաղների գների 1.5% աճ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության տվյալների, 2012 թվականի նոյեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 22564.78 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.4%, արծաթի գինը` 425.71 դրամ, աճելով 2.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20613.43 դրամ, 1.1% շաբաթական աճով, պալադիումի գինը` 8196.49 դրամ` շաբաթական 2% աճով: