Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2012 19:55

ՎՏԲ-Հայաստանի Բանկի պրոցեսինգային ցանցում քարտային գործարքների ծավալը մեկ տարում աճել է 24.9%, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի ցանցում` 83.7%


ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստանի Բանկի պրոցեսինգային ցանցում քարտային գործարքների ծավալը մեկ տարում աճել է 24.9%, հոկտեմբերի վերջին կազմելով 161.1 մլն.դրամ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian CardՀ ընկերությունից, ՎՏԲ Բանկ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով կատարված տրանսակցիաների ծավալը հոկտեմբերին տարեկան կտրվածքով ավելացել է 29.2%, մինչեւ 156,7 մլն դրամ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 43.3%, մինչեւ 4.4 մլն.դրամ:

Միեւնույն ժամանակ, Առէկսիմբանկ-ազպրոմի խումբ-ի պրոցեսինգային ցանցում 2012 թվականի հոկյտեմբերին կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83.7%, հասնելով 81.5 մլն դրամի, այդ թվում, կանխիկ գործարքների ծավալը կազմել է 67 մլն դրամ, տարեկան աճը` 72,9%, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 14.5 մլն դրամ, տարեկան աճը` 2.6 անգամ:

Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում եւ սպասարկում է միջազգային Visa համակարգի քարտեր, որի հետ մեկտեղ սպասարկում է նաեւ տեղական ArCa քարտերը, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը թողարկում եւ սպասարկում է Visa, MasterCard եւ ArCa քարտեր: