Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2012 19:42
ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է ՙԱրմենիա Ինշուրանսի՚
ԱրմԻնֆո. ՌԱՍԿՈ պահովագրական ընկերությունը, ռեբրենդինգի շրջանակներում, փոխել է իր անվանումը և այժմ կանվանվի`ՙԱրմենիա Ինշուրանս՚: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի սկզբին ընկերությունը կգործարկի նաև իր նորցաված կայքը: Սպասվում է նաև ընկերության տեղափոխությունը նոր գրասենյակ:
Անվանափոխությունից բացի ՙԱրմենիա Ինշուրանսը՚ նախատեսում է ընդլայնել գործունեությունը շուկայում, այդ թվում նաև ապահովագրական նոր պրոդուկտների ներդրման միջոցով: Ընկերությունն ընդլայնում է նաև գործակալների ցանցը, նախատեսելով պահովագրական ծառայությունների վաճառքի նոր տեխնոլոգիաներ: Այդ նպատակով, ըստ մամուլի ծառայության, ընկերությունը մտադիր է հրավիրել վաճառքի ոլորտի չեխ մասնագետների:
Նշենք, որ ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկա է դուրս եկել 2004 թվականին: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով ընկերության ապահովագրական պրեմիաները կազմել են 1.6 մլրդ.դրամ ¥6 տեղը շուկայում¤: Ընկերության պորտֆելը մեկ տարում աճել է 74%: 2012 թվականի սկզբից ընկերության ապահովագրական հատուցումները կազմել են 467.2 մլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 80%: Ընկերության ակտիվները 3-րդ եռամսյակի վերջում կազմել են 3.4 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճելով 46%: