Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2012 18:31
Տրանսֆերտների գծով Առեկսիմբանկի կանխատեսումը. 2012 թ.իրավիճակի բարելավմամբ հուսով ենք, որ 2013-ին դրամական փոխանցումների ծավալը կաճի 15%-ով
ԱրմԻնֆո. 2012 թվականին տիրող իրավիճակի բարելավմամբ հուսով ենք, որ 2013 թվականին դրամական փոխանցումների ծավալը կաճի 15%-ով, չնայած այն բանին, որ ՀՀ տարածքում դադարեցվել է դրամական փոխանցումների ՙՄիգոմ՚ համակարգի գործունեությունը: Տրանսֆերտների շուկայի վերաբերյալ նման կանխատեսումներով է այսօր կայացած ճեպազրույցում հանդես եկել Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի փոխտնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա պարզաբանել է, որ այսօր գրեթե բոլոր բանկերը հաճախորդներին առաջարկում են միջազգային դրամական փոխանցումների ծառայություններ, ընդ որում, միատեսակ պայմաններով: ՙՇուկան հագեցած է նման առաջարկներով, հետևաբար, նվազում է պահանջարկը: Կշահի նա, ով կառաջարկի ավելի որակյալ սպասարկում: Դրա համար անհրաժեշտ է մշտապես բարձրացնել գործունեության արդյունավետությունը, ընդլայնել գործընկերությունը միջազգային տարբեր վճարային համակարգերի հետ, ինչպես նաև մատուցվող ծառայությունների տեսականին: Մենք նույնպես ընթանում ենք այդ ճանապարհով՚, - ասել է նա:
ՙՓոխանցումների քանակով և ծավալով առաջատար են համարվում Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ: 2012թ. 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև իրականացվել են 13.864.271 ԱՄՆ դոլարի թվով 21 864 դրամական փոխանցումներ, իսկ Հայաստանի և ԱՄՆ միջև` 625.627 ԱՄՆ դոլարի թվով 1242 փոխանցումներ: Երրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինան` 682 փոխանցումներ 463.206 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ղազախստանից և ԱՄԷ-ից փոխանցումների մեծ ներհոսքը դեպի Հայաստան ենթադրաբար կապված է մեր բնակչության` դեպի այդ երկրներ արտագնա աշխատանքի մեկնելու, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առևտրային համաձայնագրերի ձեռքբերման հետ: Խոսելով տրանսֆերների շուկայի ընդհանուր միտումների մասին կարծում եմ, որ Ուկրաինայից և ԱՄՆ-ից դրամական փոխանցումների կրճատումն ուղղակիորեն պայմանավորված է նշված երկրների ներկայիս տնտեսական անկայուն վիճակով՚,-նշել է նա:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, S.W.I.F.T.-ի մասնաբաժինը Հայաստաի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում 2009-2012 թվականներին նվազել են (53%-ից մինչև 46%), իսկ թվաքանակով`10%-ից մինչև 5%, իսկ մյուս համակարգերի բաժինը ցուցադրումէ կայուն աճ: Ընդ որում, եթե դեպի Հայաստան փոխանցումների 67%-ը իրականացվում է առանց բանկային հաշիվ բացելու, ապա դեպի արտասահման փոխանցումների 78%-ը կատարվում է SWIFT համակարգի միջոցով:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, ֆիզիկական անձանց տրանսֆերտների զուտ հոսքը 2012 թվականին կաճի 10-12%, մինչ այդ կանխատեսված` 9-12%-ի փոխարեն: 2013 թվականին այս ցուցանիշը կդանդաղի մինչև 9-11%, կապված ՌԴ տնտեսական աճի կանխատեսումների հետ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի վերջին տվյալների, առաջին կիսամյակում ոչ ռևտրային բնույթի տրանսֆերտների ներհոսքը, Հայաստանի բանկային համակարգի միջոցով, կազմել է $ 664,5 մլն (տարեկան աճը` 8.2%), ինչի արդյունքում զուտ ներհոսքը 2012-ին կազմել է $ 532.6 մլն (տարեկան աճը` 8%): Ներհոսող տրանսֆերտների մեծ մասն ավանդաբար գալիս է Ռուսաստանից` 83%, որին հաջորդում են` ԱՄՆ` 5.3%, Ուկրաինան` 1.3%, Ղազախստանը` 1.2%, Ֆրանսիան եւ երմանիան` 0.8%:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են ավելի քան 14 միջազգային դրամա-վճարային համակարգեր, որոնց թվում են` MoneyGram, Unistream, Anelik, ինչպես նաև ՙԲիստրյա պոչտա՚, Contact և Blizko համակարգերը: