Երեթշաբթի, 4 Դեկտեմբերի 2012 19:18
ՌԵՍՈ պահովագրական ընկերությունն անց է կացրել ապահովագրակն գործակալների և մենեջերների իր մասշտբներով աննախադեպ հավաք
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 2-ին ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն առաջին անգամ մեկտեղել էր ՌԵՍՈ ընտանիքի ավելի քան 500 անդամների: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես գործակալական խմբի մենեջերներ, այնպես էլ ակտիվ և նոր ներգրավված գործակալներ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Հավաքը բացեց ընկերության ործակալական ցանցի կառավարման դեպարտամենտի ղեկավար Հակոբ Հակոբյանը և խոսքը փոխանցեց գործադիր տնօրեն Սամվել րիգորյանին, վերջինս իր ողջույնի խոսքում մի քանի կարևոր ուղերձներ հղեց ներկաներին` շեշտադրելով այն բնութագրիչները, որոնք հատուկ են «ՌԵՍՈե-ի գործակալին, և որոնք մշտապես պետք է որպես ուղենիշ ունենալ զարգացման բարձր տեմպերը պահելու և ավելի մեծացնելու համար:
Այնուհետև ընկերության հասարակայանության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Հակոբյանը ներկայացրեց ՙՌԵՍՈ՚ ԱՓԲԸ-ի, ՙՌԵՍՈ՚ Խմբի և մայր ընկերության` ՙՌԵՍՈ արանտիայի՚ պատմությունը, նպատակները և առաքելությունը, գրանցված վերջին հաջողությունները, առավելությունները և առաջիկա պլանները:
ործադիր տնօրենը շնորհավորեց բոլորին այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունների համար և լավագույն 13 մենեջերներին հանձնեց խրախուսական պարգևներ:
Հանդիպման երկրորդ մասում ործակալական ցանցի կառավարման դեպարտամենտի տնօրենը ներկայացրեց գործակալական ցանցի հիմնական խնդիրները, դրանց լուծման տարբերակները և առաջիկա պլանները: ործակալներին ներկայացվեց նաև ԱՊՊԱ+ ծրագրի օն-լայն գրանցման տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ավելի արագ և արդյունավետ սպասարկել:
Առաջին խոշոր հավաքը միանշանակ հաջողվեց: Այդ էին վկայում բազմաթիվ մասնակիցների կարծիքները, ովքեր նշում էին, որ իրենց շատ ուժեղ են զգում` տեսնելով նման հզոր բանակ, որի մի մասը լինելն անչափ հաճելի է: Հանդիպման մյուս կարևոր արդյունքն այն էր, որ տարբեր բնակավայրերում գործող ակտիվ գործակալներն հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ և փոխանակվել սեփական փորձով ու գաղափարներով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով ՌԵՍՈ ապահովագրական ընկերության ապահովագրական պրեմիաները կազմել են 4.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ: Ընկերության ակտիվները կազմել են ավելի քան 5 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճելով 78.7%, սեփական կապիտալը կազմել է 1.9 մլրդ. դրամ, մեկ տարում աճելով 15.7%: